ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպե՞ս է օրեր առաջ վիրավորում ստացած զինծառայողի առողջական վիճակը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Օրեր առաջ հրազենային վիրավորում ստացած զինծառայողի բուժման ընթացքում արձանագրվել է դրական տեղաշարժ, վիճակն արդեն  գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին այսօր MediaHub-ին փոխանցեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։ 

«Զինծառայողը գտնվում  է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ»,- փոխանցեց Թորոսյանը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին ժամը 02։50-ի սահմաններում, հրազենային վիրավորում էր ստացել Պաշտպանության նախարարության N զորամասի զինծառայող Ա. Հ.-ն։ Ռազմական գերատեսչությունը հայտնել էր, որ զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր, այս պահի դրությամբ նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Նախարարությունը նշում է, որ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն։

Լիաննա Թորոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular