Ոչ թե լոկոմոտիվ, այլ արգելակ. Հայաստանում անշարժ գույք փաստացի ոչ ոք չի կարողանա գնել
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐTsargrad.tv-ն գրում է, որ «Անշարժ գույքի փոխանակման» ընկերության ղեկավար Արտյոմ Պրիբիլսկին կարծում է, որ Հայաստանում բնակարաններն ավելի վաղ առաջացած ինքնաբուխ պահանջարկի պատճառով այնքան են թանկացել, որ անհամապատասխան են Հայաստանի տնտեսության վիճակին և աշխատավարձերին։
Անշարժ գույքի փորձագետն ասել է, որ Հայաստանում տների և բնակարանների գները, որոնք այժմ արդեն իսկ բարձր են, տեսանելի ապագայում կշարունակեն աճել։ Սակայն, հետո ամեն դեպքում դրանք կնվազեն, կարծում է Արտյոմ Պրիբիլսկին, քանի որ ոչ ոք այդքան թանկ անշարժ գույք չի գնի։ Ոմանք դա չեն ցանկանա, մյուսները չեն կարողանա դա իրենց թույլ տալ: Արդյունքում, այդ ճյուղը, որը մինչև վերջերս համարվում էր Հայաստանի տնտեսության լոկոմոտիվը, կդառնա նրա արգելակը։
«Շուկան կարող է սառչել, բայց գները որոշ ժամանակ կշարունակեն աճել և միայն որոշ ժամանակ անց կսկսեն նվազել։ Դա է հարցը։ Ամեն ինչ օբյեկտիվ է»,- ասել է Պրիբիլսկին։
Հայաստանի աշխատավարձերը և ամբողջ հանրապետության տնտեսության մակարդակն այժմ, ըստ փորձագետի, ոչ համարժեք են նորակառույց շենքերի բնակարանների գներին։ Կան, իհարկե, օտարերկրյա քաղաքացիներ, բայց նրանց ավելի շուտ կարելի է ներդրողներ համարել։ Եվ նրանց ներդրումներ անելն արդեն ձեռնտու չէ։ Իսկ սովորական հայը, ում բնակարան է պետք ապրելու համար, դա չի կարող իրեն թույլ տալ։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը