ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոչ թե լոկոմոտիվ, այլ արգելակ. Հայաստանում անշարժ գույք փաստացի ոչ ոք չի կարողանա գնել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Tsargrad.tv-ն գրում է, որ «Անշարժ գույքի փոխանակման» ընկերության ղեկավար Արտյոմ Պրիբիլսկին կարծում է, որ Հայաստանում բնակարաններն ավելի վաղ առաջացած ինքնաբուխ պահանջարկի պատճառով այնքան են թանկացել, որ անհամապատասխան են Հայաստանի տնտեսության վիճակին և աշխատավարձերին։

Անշարժ գույքի փորձագետն ասել է, որ Հայաստանում տների և բնակարանների գները, որոնք այժմ արդեն իսկ բարձր են, տեսանելի ապագայում կշարունակեն աճել։ Սակայն, հետո ամեն դեպքում դրանք կնվազեն, կարծում է Արտյոմ Պրիբիլսկին, քանի որ ոչ ոք այդքան թանկ անշարժ գույք չի գնի։ Ոմանք դա չեն ցանկանա, մյուսները չեն կարողանա դա իրենց թույլ տալ: Արդյունքում, այդ ճյուղը, որը մինչև վերջերս համարվում էր Հայաստանի տնտեսության լոկոմոտիվը, կդառնա նրա արգելակը։

«Շուկան կարող է սառչել, բայց գները որոշ ժամանակ կշարունակեն աճել և միայն որոշ ժամանակ անց կսկսեն նվազել։ Դա է հարցը։ Ամեն ինչ օբյեկտիվ է»,- ասել է Պրիբիլսկին։

Հայաստանի աշխատավարձերը և ամբողջ հանրապետության տնտեսության մակարդակն այժմ, ըստ փորձագետի, ոչ համարժեք են նորակառույց շենքերի բնակարանների գներին։ Կան, իհարկե, օտարերկրյա քաղաքացիներ, բայց նրանց ավելի շուտ կարելի է ներդրողներ համարել։ Եվ նրանց ներդրումներ անելն արդեն ձեռնտու չէ։ Իսկ սովորական հայը, ում բնակարան է պետք ապրելու համար, դա չի կարող իրեն թույլ տալ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular