Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում չունի․ Ալեն Սիմոնյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից դուրս գալու որոշում չունի։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
«ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում մենք չենք կայացրել։ Այլ հարց է, թե ՀԱՊԿ-ը իրեն ինչպես է դիրքավորում։ Արդյոք դա մի կառո՞ւյց է, որը ստեղծվել է ինչ-որ գործողություն անելու համար այն դեպքում, երբ այդ կառույցի անդամներից մեկին որևէ վտանգ է սպառնում, թե՞ ոչ։ Այս հարցն ուղղված է ՀԱՊԿ անդամ այլ երկրներին, որովհետև, օրինակ, երբ Հայաստանն էր ՀԱՊԿ-ում նախագահող երկիր, ՀԱՊԿ-ը գործողություն իրականացրեց կառույցի անդամ երկրների մեկում։
Իսկ երբ Հայաստանի դեմ գործողություն իրականացվեց, և դա ընթացքի մեջ է, ՀԱՊԿ-ն սկսեց պատմել այն մասին, որ ինքը պատրաստ է դիտորդներ ուղարկել , պատրաստ է զորավարժություններ անել՝ չհստակեցնելով , թե որտեղ են այդ զորավարժությունները իրականացվելու»,- ասաց ԱԺ նախագահը։
Նա անդրադարձավ ՀԱՊԿ անդամ որոշ երկրներից հնչող հայտարարություններին, թե իրենք պատրաստ էին դիտորդական առաքելություն ուղարկել, սակայն Հայաստանը չի ցանկացել։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։