ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում չունի․ Ալեն Սիմոնյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից դուրս գալու որոշում չունի։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

«ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում մենք չենք կայացրել։ Այլ հարց է, թե ՀԱՊԿ-ը իրեն ինչպես է դիրքավորում։ Արդյոք դա մի կառո՞ւյց է, որը ստեղծվել է ինչ-որ գործողություն անելու համար այն դեպքում, երբ այդ կառույցի անդամներից մեկին որևէ վտանգ է սպառնում, թե՞ ոչ։ Այս հարցն ուղղված է ՀԱՊԿ անդամ այլ երկրներին, որովհետև, օրինակ, երբ Հայաստանն էր ՀԱՊԿ-ում նախագահող երկիր, ՀԱՊԿ-ը գործողություն իրականացրեց կառույցի անդամ երկրների մեկում։

Իսկ երբ Հայաստանի դեմ գործողություն իրականացվեց, և դա ընթացքի մեջ է, ՀԱՊԿ-ն սկսեց պատմել  այն մասին, որ ինքը պատրաստ է դիտորդներ ուղարկել , պատրաստ է զորավարժություններ անել՝ չհստակեցնելով , թե որտեղ են այդ զորավարժությունները իրականացվելու»,- ասաց ԱԺ նախագահը։

Նա անդրադարձավ ՀԱՊԿ անդամ որոշ երկրներից հնչող հայտարարություններին, թե իրենք պատրաստ էին դիտորդական առաքելություն ուղարկել, սակայն Հայաստանը չի ցանկացել։ 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular