Վաղը Մոսկվայում կքննարկեն ԱՊՀ երկրների անվտանգությանը վերաբերող հարցեր. Հայաստանը հանդիպմանը ներկայացված չի լինի
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆոյեմբերի 8-ին Մոսկվայում տեղի կունենա ԱՊՀ մասնակից պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների հերթական հանդիպումը, հայտնում է ՌԴ ԱԽ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ԱՊՀ երկրների ԱԽ քարտուղարների տարեկան նիստին քննարկվելու են ԱՊՀ տարածքում անվտանգության արդի խնդիրները, ինչպես նաև անվտանգության ոլորտում երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցությանը վերաբերող հարցեր։
Ռուսական կողմից հանդիպմանը մասնակցելու է ՌԴ Ախ քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։
Նշենք, որ ավելի վաղ ՀՀ ԱԽ գրասենյակը տեղեկացրել էր, որ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մասնակցելու նոյեմբերի 8-ին Մոսկվայում կայանալիք Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) մասնակից պետությունների անվտանգության խորհրդի քարտուղարների հերթական հանդիպմանը։
«Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մեկնի Մոսկվա և չի մասնակցի նոյեմբերի 8-ին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում տեղի ունենալիք ԱՊՀ մասնակից պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների հերթական հանդիպմանը»,- նշել են ՀՀ ԱԽ գրասենյակից։