ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վաղը Մոսկվայում կքննարկեն ԱՊՀ երկրների անվտանգությանը վերաբերող հարցեր. Հայաստանը հանդիպմանը ներկայացված չի լինի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբերի 8-ին Մոսկվայում տեղի կունենա ԱՊՀ մասնակից պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների հերթական հանդիպումը, հայտնում է ՌԴ ԱԽ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ԱՊՀ երկրների ԱԽ քարտուղարների տարեկան նիստին քննարկվելու են ԱՊՀ տարածքում անվտանգության արդի խնդիրները, ինչպես նաև անվտանգության ոլորտում երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցությանը վերաբերող հարցեր։

Ռուսական կողմից հանդիպմանը մասնակցելու է ՌԴ Ախ քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։

Նշենք, որ ավելի վաղ ՀՀ ԱԽ գրասենյակը տեղեկացրել էր, որ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մասնակցելու նոյեմբերի 8-ին Մոսկվայում կայանալիք Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) մասնակից պետությունների անվտանգության խորհրդի քարտուղարների հերթական հանդիպմանը։

«Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մեկնի Մոսկվա և չի մասնակցի նոյեմբերի 8-ին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում տեղի ունենալիք ԱՊՀ մասնակից պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների հերթական հանդիպմանը»,- նշել են ՀՀ ԱԽ գրասենյակից։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular