Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արձանագրվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների խախտումների համակարգային խնդիրներ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանման ներկայացուցիչների կողմից կատարված մշտադիտարկման այցերի, Պաշտպանին հասցեագրված բողոքների, ինչպես նաև «թեժ գիծ» հեռախոսահամարին ստացված ահազանգերի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է ազատությունից զրկված անձանց իրավունքների խախտումների հետևյալ համակարգային խնդիրները՝

• բժշկական հետազոտությունների և ստացիոնար բուժման նպատակով ազատությունից զրկված անձանց ՔԿՀ-ներից քաղաքացիական հիվանդանոցներ տեղափոխելը ձգձգվում է։

Մարդու իրավունքների պաշտպանն այս առումով ստանում է բազմաթիվ բողոքներ, երբ անձանց հիվանդանոցներ տեղափոխելը ձգձգվում է անգամ այն պարագայում, երբ առկա է շտապ հոսպիտալացման ցուցում։ Այս հանգամանքը հաճախ պայմանավորված է նաև ազատությունից զրկված անձանց տեղափոխման և պահպանման ռեսուրսների սակավությամբ։ Մինչդեռ հարկ է նկատի ունենալ, որ ազատությունից զրկված անձանց առողջության պահպանումը պետության պոզիտիվ պարտականությունն է, և որևէ հանգամանք չի կարող արդարացնել իրավունքների ոչ պատշաճ իրացումը,

• բազմաթիվ են բողոքները ոչ միայն հիվանդանոցներ տեղափոխելու, այլ նաև տարբեր պատճառաբանություններով քաղաքացիական հիվանդանոցներ չընդունելու և այնտեղ բուժօգնության հետագա գործընթացները պատշաճ չկազմակերպելու վերաբերյալ։

Շատ դեպքերում, եթե նույնիսկ ազատությունից զրկված անձինք ընդունվում են ստացիոնար բուժման, ապա հրատապ կարգով դուրս են գրվում` առանց պատշաճ բուժօգնություն ստանալու։ Այստեղ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն չունի բազմամասնագիտական բժշկակական ծառայություններ մատուցելու հնարավորություն, ինչի արդյունքում էլ ազատությունից զրկված անձինք հաճախ զրկվում են անհրաժեշտ ծավալի բուժօգնությունից,

• խնդիրներ են արձանագրվել նաև քաղաքացիական հիվանդանոցներում ազատությունից զրկված անձանց անվճար սկզբունքով հիվանդասենյակներ տրամադրելու հետ կապված։ Հաճախ ազատությունից զրկված անձինք ստիպված են լինում հրաժարվել ստացիոնար բուժօգնությունից՝ չկարողանալով վճարել առանձին հիվանդասենյակի համար։

Ազատությունից զրկված անձանց բուժօգնությունն ու սպասարկումը պետք է կազմակերպվի այնպիսի հիվանդասենյակներում, որտեղ հնարավոր կլինի ապահովել վերջիններիս անվտանգությունը և պահպանությունը՝ հաշվի առնելով նաև ուղեկցող քրեակատարողական աշխատակիցների պարտադիր ներկայությունը, և ընդհանուր հիվանդասենյակներում այլ բուժառումների հետ կեցության անհնարինությունը։ Այս առումով հրատապ է պետության կողմից համապատասխան կառուցակարգերի մշակումն ու պատշաճ իրացումը,

• մեկ այլ խնդիր է ազատությունից զրկված անձանց բժշկասոցիալական փորձաքննություններ անցնելու համար անհրաժեշտ հետազոտությունների ժամանակին կազմակերպումը, ինչի արդյունքում նրանք որոշ դեպքերում զրկվում են հաշմանդամություն ունեցող անձի համար սահմանված արտոնություններից, այդ թվում` կենսաթոշակից կամ նպաստից,

• շարունակում է խնդրահարույց մնալ ազատությունից զրկված անձանց` բժշկի կողմից ցուցված անհրաժեշտ դեղորայքով ապահովելու հարցը։ Արձանագրվել են դեպքեր, երբ անձը մշտական դեղորայքի ցուցմամբ տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ, սակայն այնտեղ համապատասխան դեղը նրան չի տրամադրվել դրա բացակայության կամ ոչ աշխատանքային օրվա հետ կապված կազմակերպչական խնդիրների պատճառաբանությամբ։

Պաշտպանն ընդգծում է, որ համակարգային խնդիրներ են առկա նաև դեղերի գնման գործընթացում, ինչը կարիք ունի հրատապ լուծման։

Իրավունքների երաշխավորման տեսանկյունից կարևոր է, որպեսզի դեղերի գնումները կազմակերպվեն այն տրամաբանությամբ, որ բժշկական ցուցման պարագայում ազատությունից զրկված անձին առանց ձգձգումների տրամադրվի անհրաժեշտ դեղորայքային բուժում:

Վերը նշված հարցերը մշտապես բարձրացվել են ինչպես Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի արտահերթ և տարեկան զեկույցներով, առանձին գրություններով, այնպես էլ ոլորտային քննարկումների ընթացքում, սակայն որևէ արմատական լուծում չեն ստացել։

Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ հորդորում է Առողջապահության նախարարությանը և այլ իրավասու մարմիններին վերհանված համակարգային խնդիրների լուծման նպատակով ձեռնարկել հրատապ քայլեր՝ ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով։

Բարձրացված խնդիրների հրատապ լուծումը հատկապես կարևոր է, քանի որ վերաբերում է այնպիսի վայրերի, որտեղ անձինք զրկված են ազատությունից և ապավինում են վարչակազմերի խնամքին ու պաշտպանությանը, ինչը պահանջում է առանձնահատուկ գործիքակազմեր և մասնագիտական մոտեցումներ:

Մարդու իրավունքների պաշտպանը հետևողական է լինելու արձանագրված խնդիրների լուծման հարցում: Ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովումը շարունակում է գտնվել Պաշտպանի ուշադրության կենտրոնում։

МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираТрамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюПашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеА как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежомАрман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»ISNA: Иран не давал обещаний по атому, это предмет отдельных переговоров с СШАВеликобритания, Франция, Испания и Италия отвергли план генсека НАТО по увеличению военной помощи УкраинеМарко Рубио 26 мая прибудет в АрмениюСегодня день рождения Рубена Варданяна: что он сделал для Армении?Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдВкус отвержения: «Паст»Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»Ушаков: Россия ждет в ближайшие недели визит Уиткоффа и КушнераТрамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейГенрих Мхитарян намерен продолжить карьеруЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдАэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревогиЗахарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против ПашинянаЗапах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»
Самое популярное