Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Արձանագրվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների խախտումների համակարգային խնդիրներ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանման ներկայացուցիչների կողմից կատարված մշտադիտարկման այցերի, Պաշտպանին հասցեագրված բողոքների, ինչպես նաև «թեժ գիծ» հեռախոսահամարին ստացված ահազանգերի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է ազատությունից զրկված անձանց իրավունքների խախտումների հետևյալ համակարգային խնդիրները՝

• բժշկական հետազոտությունների և ստացիոնար բուժման նպատակով ազատությունից զրկված անձանց ՔԿՀ-ներից քաղաքացիական հիվանդանոցներ տեղափոխելը ձգձգվում է։

Մարդու իրավունքների պաշտպանն այս առումով ստանում է բազմաթիվ բողոքներ, երբ անձանց հիվանդանոցներ տեղափոխելը ձգձգվում է անգամ այն պարագայում, երբ առկա է շտապ հոսպիտալացման ցուցում։ Այս հանգամանքը հաճախ պայմանավորված է նաև ազատությունից զրկված անձանց տեղափոխման և պահպանման ռեսուրսների սակավությամբ։ Մինչդեռ հարկ է նկատի ունենալ, որ ազատությունից զրկված անձանց առողջության պահպանումը պետության պոզիտիվ պարտականությունն է, և որևէ հանգամանք չի կարող արդարացնել իրավունքների ոչ պատշաճ իրացումը,

• բազմաթիվ են բողոքները ոչ միայն հիվանդանոցներ տեղափոխելու, այլ նաև տարբեր պատճառաբանություններով քաղաքացիական հիվանդանոցներ չընդունելու և այնտեղ բուժօգնության հետագա գործընթացները պատշաճ չկազմակերպելու վերաբերյալ։

Շատ դեպքերում, եթե նույնիսկ ազատությունից զրկված անձինք ընդունվում են ստացիոնար բուժման, ապա հրատապ կարգով դուրս են գրվում` առանց պատշաճ բուժօգնություն ստանալու։ Այստեղ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն չունի բազմամասնագիտական բժշկակական ծառայություններ մատուցելու հնարավորություն, ինչի արդյունքում էլ ազատությունից զրկված անձինք հաճախ զրկվում են անհրաժեշտ ծավալի բուժօգնությունից,

• խնդիրներ են արձանագրվել նաև քաղաքացիական հիվանդանոցներում ազատությունից զրկված անձանց անվճար սկզբունքով հիվանդասենյակներ տրամադրելու հետ կապված։ Հաճախ ազատությունից զրկված անձինք ստիպված են լինում հրաժարվել ստացիոնար բուժօգնությունից՝ չկարողանալով վճարել առանձին հիվանդասենյակի համար։

Ազատությունից զրկված անձանց բուժօգնությունն ու սպասարկումը պետք է կազմակերպվի այնպիսի հիվանդասենյակներում, որտեղ հնարավոր կլինի ապահովել վերջիններիս անվտանգությունը և պահպանությունը՝ հաշվի առնելով նաև ուղեկցող քրեակատարողական աշխատակիցների պարտադիր ներկայությունը, և ընդհանուր հիվանդասենյակներում այլ բուժառումների հետ կեցության անհնարինությունը։ Այս առումով հրատապ է պետության կողմից համապատասխան կառուցակարգերի մշակումն ու պատշաճ իրացումը,

• մեկ այլ խնդիր է ազատությունից զրկված անձանց բժշկասոցիալական փորձաքննություններ անցնելու համար անհրաժեշտ հետազոտությունների ժամանակին կազմակերպումը, ինչի արդյունքում նրանք որոշ դեպքերում զրկվում են հաշմանդամություն ունեցող անձի համար սահմանված արտոնություններից, այդ թվում` կենսաթոշակից կամ նպաստից,

• շարունակում է խնդրահարույց մնալ ազատությունից զրկված անձանց` բժշկի կողմից ցուցված անհրաժեշտ դեղորայքով ապահովելու հարցը։ Արձանագրվել են դեպքեր, երբ անձը մշտական դեղորայքի ցուցմամբ տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ, սակայն այնտեղ համապատասխան դեղը նրան չի տրամադրվել դրա բացակայության կամ ոչ աշխատանքային օրվա հետ կապված կազմակերպչական խնդիրների պատճառաբանությամբ։

Պաշտպանն ընդգծում է, որ համակարգային խնդիրներ են առկա նաև դեղերի գնման գործընթացում, ինչը կարիք ունի հրատապ լուծման։

Իրավունքների երաշխավորման տեսանկյունից կարևոր է, որպեսզի դեղերի գնումները կազմակերպվեն այն տրամաբանությամբ, որ բժշկական ցուցման պարագայում ազատությունից զրկված անձին առանց ձգձգումների տրամադրվի անհրաժեշտ դեղորայքային բուժում:

Վերը նշված հարցերը մշտապես բարձրացվել են ինչպես Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի արտահերթ և տարեկան զեկույցներով, առանձին գրություններով, այնպես էլ ոլորտային քննարկումների ընթացքում, սակայն որևէ արմատական լուծում չեն ստացել։

Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ հորդորում է Առողջապահության նախարարությանը և այլ իրավասու մարմիններին վերհանված համակարգային խնդիրների լուծման նպատակով ձեռնարկել հրատապ քայլեր՝ ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով։

Բարձրացված խնդիրների հրատապ լուծումը հատկապես կարևոր է, քանի որ վերաբերում է այնպիսի վայրերի, որտեղ անձինք զրկված են ազատությունից և ապավինում են վարչակազմերի խնամքին ու պաշտպանությանը, ինչը պահանջում է առանձնահատուկ գործիքակազմեր և մասնագիտական մոտեցումներ:

Մարդու իրավունքների պաշտպանը հետևողական է լինելու արձանագրված խնդիրների լուծման հարցում: Ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովումը շարունակում է գտնվել Պաշտպանի ուշադրության կենտրոնում։

15 երկրի ԱԳ նախարարները ողջունել են Իսրայելի դեմ պատժամիջnցներըՏնային կալանքի տակ գտնվող ամուսինը, 5-ամյա որդու ներկայությամբ, ծեծել է կնոջը, փորձել է խեղդելՄեսսին և Պելեն՝ ցանկից դուրս. The Guardian-ը ներկայացրել է 1-ից 50 խորհրդանշական համարների լեգենդներինԳրեթե 300,000 կանադացի ստորագրել է ԱՄՆ դեսպանին երկրից վտարելու պահանջով խնդրագիրՎթար է․ ջուր չի լինելուԳեղարքունիքում «Mercedes Sprinter»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և կողաշրջվել. կա վիրավnրՏարածաշրջանային բախումների եզրին. Արշակ Կարապետյանը՝ անվտանգության մեխանիզմների, 102-րդ ռազմաբազայի և արժանապատիվ պայքարի մասին․ «Փաստ»Քաղաքում առկա բոլոր խնդիրները իշխանության համակարգային տապալnւմների հետևանքն են. Տիգրան ԱբրահամյանՁյուն է տեղում, մառախուղ է․ իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներինԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրԲանակցությունները եղել են անկեղծ և արդյունավետ. Ուիտկոֆը` Ուկրաինայի հարցով Բեռլինում տեղի ունեցած հանդիպման մասինԵրևանում՝ խմորեղենի արտադրամասում հրդեհ է բռնկվելՊակիստանում ավտոբուսի և ավտոցիստեռնի բախման հետևանքով 10 մարդ է մահшցելԳեղարքունիքի ոստիկանները թմրանյութ տեղադրելու պահին երկու տղամարդու են ձերբակալվել․ առգրավվել է 44 փաթեթ մարիխուանա«Ռեալ»-ը հայտարարել է կիսապաշտպանի հետ պայմանագրի ժամկետը երկարաձգելու մասինՂրիմի կամրջի վրա hարձակումներին ՌԴ պատասխան գործողությունները շատ ավելի ցավnտ կլինեն. ՊուտինՈսկու գինը սեպտեմբերի 19-ից ի վեր առաջին անգամ նվազել է՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց 3 700 դոլարից ցածրԳազի գնի 10% բարձրացումը կարող է հանգեցնել 0,6% գնաճի․ ԳալստյանԹուրքիայի պատճառով հետաձգվել է Գերմանիայի ԱԳ նախարարի թռիչքը ԵրևանիցՄիջոցներ են հատկացվել TRIPP նախագծի իրականացման շրջանակում նախապատրաստական աշխատանքների համարԺամանակ առ ժամանակ սպասվում է անձրև. օդի ջերմաստիճանը 3-5 աստիճանով կնվազի«Սոցիալական փաթեթ» ծրագիրը կդադարեցվի. շահառուները կուտակված գումարները կկարողանան տնօրինել իրենց հայեցողությամբՊատրաստ եմ վերադառնալ բանակ և հարկ եղած դեպքում կռվել Ռուսաստանի դեմ. արքայազն ՀարիՊուտինը, Թրամփը և Սի Ծինփինը խաղաղության մասին հռչակագիր են ընդունելՌԴ-ի, ՉԺՀ-ի և ԱՄՆ-ի առաջնորդների Շենժենում կայացած առաջին եռակողմ հանդիպման արդյունքները նշանակալի պտուղներ կտան ապագայում. Սի ԾինփինԴատարանը 3 ամսով երկարաձգել է Բագրատ Սրբազանի տնային կալանքըUFC-ն պայմանագիր կկնքի Նուրմագոմեդովի եղբոր հետ, նրանց նոր աստղեր են պետք․ ԾառուկյանԻտալական ֆուտբոլային ակումբը պայմանագիր է կնքել շան հետ. պաշտոնականԲուդապեշտում «Total Chess» մրցաշարում Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Ռապորտին, Լևոն Արոնյանը՝ ՄամեդյարովինԻսպանիայի գավաթ․ Ռանոսի դուբլն օգնել է 10 հոգով մնացած «Տեներիֆե»-ին հաղթել «Բադախոս»-ինԿառավարությունը 68 հազար դոլար է հատկացրել Ռուսաստանում անցկացված Հայ մշակույթի օրերի կազմակերպմանըՎան Գոգի «Ծաղկած շագանակենիները» կտավն աճուրդում վաճառվել է 190,4 մլն դոլարովՀաստատվել է կառավարության 2026-2031 թվականների գործողությունների ծրագիրըՄիջոցներ են հատկացվել դպրոցներում երկու դասագրքի ներդրման համարԻրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներԿյանքից հեռացել է Մարինե Մարինոսյանը«Nissan»-ը Երևանի Սեբաստիա փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտնինՓաշինյանի գոռգոռnցը, վիրավnրանքները, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի հանդեպ, ոչ թե ուժի, այլ բացառապես սեփական դիրքորոշման խոցելիության վկայությունն են. Արմեն ԱշոտյանՀամեստ տղա էր, ուզում էր շարունակել ծառայությունը․ երեկ կյանքից հեռացած Նարեկը Գավառից էրՎրացի քաղաքագետ. «ԵՄ-ն աշխարհաքաղաքական թզուկ է, և լավագույնը Կրեմլին չզայրացնելն է»Թբիլիսիի բազմահարկ շենքում պայթյnւն է տեղի ունեցել. կան տnւժածներՀայ-թուրքական հարաբերությունների կարգավորում. Արդյո՞ք եղանակը փոխվում էԿասեցվել է «Սիթի» ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունը«Հայաստանի քաղաքական կարանտինը»Մեկնարկել է հետվճարների գործընթացը․ մանրամասներՄոսկվան նախազգուշացում է հղել ԵրևանինԹվային դարաշրջանի սրացող «համավարակը». ի՞նչ վտանգներով է հղի էկրանների առջև չափից ավելի երկար ժամանակ անցկացնելը. «Փաստ»Ձեր ստեղծածը թղթե տնակ է՝ գունազարդված ու գեղեցիկ փաթեթավորված․ ադրբեջանցnւ անխոչընդոտ անցումն ու բանակում շարունակվող մահվшն ելքերը՝ վկա. Տիգրան ԱբրահամյանՋուր չի լինի մինչեւ 18:00-նԸնդդիմությունը մեծ ռիսկեր է տեսնում, իշխանությունը հակադարձում է. «Փաստ»
Ամենադիտված