Պաղեստինը Նեթանյահուի դեմ ցեղասպանության մեղադրանքով ՄՔԴ բողոք կներկայացնի. Արդարադատության նախարար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊաղեստինն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի դեմ Միջազգային քրեական դատարան (ՄՔԴ) բողոք կներկայացնի՝ նրան մեղադրելով պաղեստինցի ժողովրդի ցեղասպանության մեջ, РИА Новости-ին ասել է Պաղեստինի արդարադատության նախարար Մուհամմեդ ալ-Շալալդան։
«Մենք՝ որպես տուժողներ, իրավունք ունենք բողոքներ ներկայացնել Միջազգային քրեական դատարան, և դատի ենք տալու Իսրայելի վարչապետին, շտաբի պետին և բոլոր հրամանատարներին, ովքեր զինվորներին ու սպաներին հրամայել են վարել ագրեսիվ պատերազմ, ցեղասպանություն իրականացնել անպաշտպան ժողովրդի դեմ և ոչնչացնել քաղաքացիական օբյեկտներ, հիվանդանոցներ և տներ»,- ասաց նա։
Ինչպես ընդգծել է պաշտոնյան, Իսրայելը խախտում է ռազմական գործողություններում համաչափության և ռազմական անհրաժեշտության սկզբունքը։