ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պաղեստինը Նեթանյահուի դեմ ցեղասպանության մեղադրանքով ՄՔԴ բողոք կներկայացնի. Արդարադատության նախարար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Պաղեստինն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի դեմ Միջազգային քրեական դատարան (ՄՔԴ) բողոք կներկայացնի՝ նրան մեղադրելով պաղեստինցի ժողովրդի ցեղասպանության մեջ, РИА Новости-ին ասել է Պաղեստինի արդարադատության նախարար Մուհամմեդ ալ-Շալալդան։

«Մենք՝ որպես տուժողներ, իրավունք ունենք բողոքներ ներկայացնել Միջազգային քրեական դատարան, և դատի ենք տալու Իսրայելի վարչապետին, շտաբի պետին և բոլոր հրամանատարներին, ովքեր զինվորներին ու սպաներին հրամայել են վարել ագրեսիվ պատերազմ, ցեղասպանություն իրականացնել անպաշտպան ժողովրդի դեմ և ոչնչացնել քաղաքացիական օբյեկտներ, հիվանդանոցներ և տներ»,- ասաց նա։

Ինչպես ընդգծել է պաշտոնյան, Իսրայելը խախտում է ռազմական գործողություններում համաչափության և ռազմական անհրաժեշտության սկզբունքը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular