Մի կտոր Հայաստան Անժերի մոտ գտնվող քաղաքում...
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՖրանսիական angers.maville.com հրատարակությունը գրում է, որ Հայաստանի և, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի համար այս դժվարին ժամանակաշրջանում Բեուար սրբավայրում՝ Պուարե տան այգում, տեղադրվել է «Խաչքար» կոչվող հայկական ստելլա։
Հայկական հրաբխային քարից պատրաստված այդ խաչքարը տեղում է փորագրվել հայ նկարչի կողմից: Այն իրենից ներկայացնում է հայկական ավանդույթներին բնորոշ խաչքար։
Խաչքարը նվիրել են են Մեն-է-Լուարի տարածքի ծխականները, ովքեր մասնակցել են անցյալ տարվա մայիսին Հայաստան կատարած ուխտագնացությանը: Վերջին տասը տարիների ընթացքում այդ տարածաշրջան է ժամանել ևս շուրջ 300 հայ ընտանիք։
խաչքարը հյուրընկալության խորհրդանիշ է հալածյալ հայ ժողովրդի համար։ Դա նաև խաղաղության և աջակցության նշան է մի երկրի, որն անցել է դժվարին փորձությունների միջով և դեռ տառապում է: Դեկտեմբերին խաչքարի օծման արարողությունը տեղի կունենա հայ եպիսկոպոս Եղիայանի մասնակցությամբ, կլինի նաև հայկական երաժշտության համերգ։
Խաչքարը բաց երկնքի տակ գտնվող ստելա է, որը քանդակված է քարի վրա Հայաստանի և սփյուռքի հայկական համայնքների արհեստավորների կողմից: Այն ծառայում է որպես հուշաքար և մասունք, համարվում է, որ այն հեշտացնում է աշխարհիկ և աստվածային հաղորդակցությունը:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը