ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մի կտոր Հայաստան Անժերի մոտ գտնվող քաղաքում...

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ֆրանսիական angers.maville.com հրատարակությունը գրում է, որ Հայաստանի և, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի համար այս դժվարին ժամանակաշրջանում Բեուար սրբավայրում՝ Պուարե տան այգում, տեղադրվել է «Խաչքար» կոչվող հայկական ստելլա։

Հայկական հրաբխային քարից պատրաստված այդ խաչքարը տեղում է փորագրվել հայ նկարչի կողմից: Այն իրենից ներկայացնում է հայկական ավանդույթներին բնորոշ խաչքար։

Խաչքարը նվիրել են են Մեն-է-Լուարի տարածքի ծխականները, ովքեր մասնակցել են անցյալ տարվա մայիսին Հայաստան կատարած ուխտագնացությանը: Վերջին տասը տարիների ընթացքում այդ տարածաշրջան է ժամանել ևս շուրջ 300 հայ ընտանիք։

խաչքարը հյուրընկալության խորհրդանիշ է հալածյալ հայ ժողովրդի համար։ Դա նաև խաղաղության և աջակցության նշան է մի երկրի, որն անցել է դժվարին փորձությունների միջով և դեռ տառապում է: Դեկտեմբերին խաչքարի օծման արարողությունը տեղի կունենա հայ եպիսկոպոս Եղիայանի մասնակցությամբ, կլինի նաև հայկական երաժշտության համերգ։

Խաչքարը բաց երկնքի տակ գտնվող ստելա է, որը քանդակված է քարի վրա Հայաստանի և սփյուռքի հայկական համայնքների արհեստավորների կողմից: Այն ծառայում է որպես հուշաքար և մասունք, համարվում է, որ այն հեշտացնում է աշխարհիկ և աստվածային հաղորդակցությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular