Մարդիկ իշխանության ընդդիմախոսը լինելու պատճառով անազատության մեջ են՝ տարբեր շինծու գործերով․ Աբրահամյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հանդիպել եմ Փաշինյանի` Արցախի հանձնման քաղաքականության դեմ պայքարող քաղաքացիների հետ, ովքեր հայտնվել են այս իշխանության թիրախում, հայտնել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Քրեակատարողական հիմնարկներում շարունակում են մեծ թիվ կազմել այն քաղաքացիները, ովքեր տարբեր շինծու գործերով` բացառապես իշխանության ընդդիմախոսը լինելու պատճառով, անազատության մեջ են:
Ոստիկանությունը ջարդելով ցրում ու բերման է ենթարկում Փաշինյանի քաղաքական ընդդիմախոսներին և բացառիկ անգործություն դրսևորում այն ակցիաների ժամանակ, որոնք իշխանությունն է ուղղորդում կամ խրախուսում»,- գրել է Աբրահամյանը: