ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մարդիկ իշխանության ընդդիմախոսը լինելու պատճառով անազատության մեջ են՝ տարբեր շինծու գործերով․ Աբրահամյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հանդիպել եմ Փաշինյանի` Արցախի հանձնման քաղաքականության դեմ պայքարող քաղաքացիների հետ, ովքեր հայտնվել են այս իշխանության թիրախում, հայտնել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Քրեակատարողական հիմնարկներում շարունակում են մեծ թիվ կազմել այն քաղաքացիները, ովքեր տարբեր շինծու գործերով` բացառապես իշխանության ընդդիմախոսը լինելու պատճառով, անազատության մեջ են:

Ոստիկանությունը ջարդելով ցրում ու բերման է ենթարկում Փաշինյանի քաղաքական ընդդիմախոսներին և բացառիկ անգործություն դրսևորում այն ակցիաների ժամանակ, որոնք իշխանությունն է ուղղորդում կամ խրախուսում»,- գրել է Աբրահամյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular