Մենք դեմ ենք այն տրամաբանությանը, որը մեզ դուրս կբերի պայմանավորված սկզբունքների շրջանակից. Փաշինյանը՝ Ալիեւի առաջարկին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵրբ որ Ադրբեջանը փորձում է այլ հարթակ առաջարկել, դա կարող է մեր կողմից մեկնաբանվել, որ այլ հարթակ տեղափոխվելով Ադրբեջանը ցանկանում է արդեն իսկ պայմանավորված սկզբունքները չեզոքացնել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի առաջարկին՝ բանակցությունները Վրաստանում անցկացնելու վերաբերյալ:
«Սա է խնդիրը, մենք ասում ենք՝ եկեք սկզբունքները ֆիքսենք, այդ սկզբունքների տակ ստորագրենք, այդ սզբունքները հայտարարենք, այսինքն՝ պարզ լինի, թե մենք ինչ շրջանակում ենք խոսում եւ որն է լինելու մեր հետագա արդյունքը: Բայց երբ որ մենք սա թողնում ենք ու այլ հարթակներ ենք առաջարկում, եւ ըստ էության տպավարություն է առաջանում, որ մենք ուզում ենք այդ սկզբունքները դուրս մղել, եւ մեր մտահոգությունները, թե կարող է այդ գործընթացի թիկունքում կամ թաքնված պլան լինի այն, որ պրոցես տարվի ուժի գործադրմամբ, նոր պատերազմով, նոր էսկալացիայով, խորանում է: Մենք դեմ չենք որեւէ խոսակցոսւթյանը, բայց մենք դեմ ենք այն տրամաբանությանը, որը մեզ դուրս կբերի արդեն իսկ պայմանավորված սզբունքների շրջանակից»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Ալիեւը օրեր առաջ առաջարկել էր Փաշինյանին բանակցությունները անցկացնել Վրաստանում: