ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք դեմ ենք այն տրամաբանությանը, որը մեզ դուրս կբերի պայմանավորված սկզբունքների շրջանակից. Փաշինյանը՝ Ալիեւի առաջարկին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երբ որ Ադրբեջանը փորձում է այլ հարթակ առաջարկել, դա կարող է մեր կողմից մեկնաբանվել, որ այլ հարթակ տեղափոխվելով Ադրբեջանը ցանկանում է արդեն իսկ պայմանավորված սկզբունքները չեզոքացնել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի առաջարկին՝ բանակցությունները Վրաստանում անցկացնելու վերաբերյալ:

«Սա է խնդիրը, մենք ասում ենք՝ եկեք սկզբունքները ֆիքսենք, այդ սկզբունքների տակ ստորագրենք, այդ սզբունքները հայտարարենք, այսինքն՝ պարզ լինի, թե մենք ինչ շրջանակում ենք խոսում եւ որն է լինելու մեր հետագա արդյունքը: Բայց երբ որ մենք սա թողնում ենք ու այլ հարթակներ ենք առաջարկում, եւ ըստ էության տպավարություն է առաջանում, որ մենք ուզում ենք այդ սկզբունքները դուրս մղել,   եւ մեր մտահոգությունները, թե կարող է այդ գործընթացի թիկունքում  կամ թաքնված պլան լինի այն, որ պրոցես տարվի ուժի գործադրմամբ, նոր պատերազմով, նոր էսկալացիայով,  խորանում է: Մենք դեմ չենք որեւէ խոսակցոսւթյանը, բայց մենք դեմ ենք այն տրամաբանությանը, որը մեզ դուրս կբերի արդեն իսկ պայմանավորված սզբունքների շրջանակից»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Ալիեւը օրեր առաջ  առաջարկել էր Փաշինյանին բանակցությունները անցկացնել Վրաստանում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular