Փաշինյանական վարչախումբը ներխմբային թշնամություն է հրահրում
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱրցախից 100 հազարից ավելի մարդկանց Հայաստանում ընդունելով՝ փաշինյանական վարչախումբը քարոզչական այս փուլում ներխմբային թշնամություն է հրահրում արցախցիների շրջանում։ Այս արձանագրումն արել է Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցութան քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Նրա խոսքով՝ փաշինյանական քարոզչության այս փուլն առանձնանում է նրանով, որ ավանդական կիրառվող հայաստանցի-ղարաբաղցի արհեստական պառակտությանը եկել է փոխարինելու ղարաբաղցի ղարաբաղցի ներխմբային թշնամության հրահրումը։
Եթե ժամանակին կեղծ պատմություններ էին շրջանառության մեջ դնում, հիմա կեղծիք շինծու նյութեր են տարածում՝ փորձելով կոնֆլիկտ հրահրել հենց արցախցիների մեջ, ընդ որում Փաշինյանը դա փորձում է անել ոչ թե հայստանցիների միջոցով, այլ հենց բուն արցախցիների։
2018 թվականից հետո Փաշինյանը մի շարք սպասարկուներ է կարողացել հետ գցել Արցախում, որոնց էլ այս ընթացքում օգտագործելու է, հատկապես՝ Արցախից Հայաստան տեղահանված պաշտոնյաների նկատմամբ։ Օրերս տեղեկություններ տարածվեց, որ Սամվել Շահրամանյանը՝ Արցախի նախագահը, խորհրդակցություն է արել և տարբեր լրատվամիջոցներով նշվում էր, թե իբր նա արցախցի պետական պաշտոնյաներին հայտարարել է, թե մինչև դեկտեմբերի վերջ պետք է աշխատվարձ ստանան, ինչին իբր դեմ են Հայաստանի իշխանությունը։ Բնականաբար այս տեղեկությունը շրջանառության մեջ է գցվել հենց Հայաստանի իշխանությունների կողմից, որ տեղահանված արցախցիների մեծ մասին, թե իբր նրանց դժբախտությունների հիմնական պատճառը ոչ թե հենց փաշինյանական վարչախումբն է, այլ Արցախի իշխանությունները, որոնց էլ մեղադրում են ոչ միայն Արցախը հանձնելու, լուծարելու, այլ նաև Արցախի հարստությունները կողոպտելու, այժմ էլ իբր արցախցիներին տրամադրվող օգնությունն աշխատավարձերի անվան տակ յուրացնելու մեջ։
Բնականաբար այս փաշինյանական քարոզչամեքենան, այս թեզերը լուրջ վտանգներ են պարունակում և կարող են խիստ, ծանր հետևանքներ ունենալ, ուստի հայ հանրության, Արցախից տեղահանվածների և Հայաստանի ընդդիմադիր շրջանակների ամենակարևոր առաքելությունն այս պահին փաշինյանական քարոզչության կտերը չուտելն է։
Նաիրա Կարապետյան