ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանական վարչախումբը ներխմբային թշնամություն է հրահրում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախից 100 հազարից ավելի մարդկանց Հայաստանում ընդունելով՝ փաշինյանական վարչախումբը քարոզչական այս փուլում ներխմբային թշնամություն է հրահրում արցախցիների շրջանում։ Այս արձանագրումն արել է Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցութան քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Նրա խոսքով՝ փաշինյանական քարոզչության այս փուլն առանձնանում է նրանով, որ ավանդական կիրառվող հայաստանցի-ղարաբաղցի արհեստական պառակտությանը եկել է փոխարինելու ղարաբաղցի ղարաբաղցի ներխմբային թշնամության հրահրումը։

Եթե ժամանակին կեղծ պատմություններ էին շրջանառության մեջ դնում, հիմա կեղծիք շինծու նյութեր են տարածում՝ փորձելով կոնֆլիկտ հրահրել հենց արցախցիների մեջ, ընդ որում Փաշինյանը դա փորձում է անել ոչ թե հայստանցիների միջոցով, այլ հենց բուն արցախցիների։

2018 թվականից հետո Փաշինյանը մի շարք սպասարկուներ է կարողացել հետ գցել Արցախում, որոնց էլ այս ընթացքում օգտագործելու է, հատկապես՝ Արցախից Հայաստան տեղահանված պաշտոնյաների նկատմամբ։ Օրերս տեղեկություններ տարածվեց, որ Սամվել Շահրամանյանը՝ Արցախի նախագահը, խորհրդակցություն է արել և տարբեր լրատվամիջոցներով նշվում էր, թե իբր նա արցախցի պետական պաշտոնյաներին հայտարարել է, թե մինչև դեկտեմբերի վերջ պետք է աշխատվարձ ստանան, ինչին իբր դեմ են Հայաստանի իշխանությունը։ Բնականաբար այս տեղեկությունը շրջանառության մեջ է գցվել հենց Հայաստանի իշխանությունների կողմից, որ տեղահանված արցախցիների մեծ մասին, թե իբր նրանց դժբախտությունների հիմնական պատճառը ոչ թե հենց փաշինյանական վարչախումբն է, այլ Արցախի իշխանությունները, որոնց էլ մեղադրում են ոչ միայն Արցախը հանձնելու, լուծարելու, այլ նաև Արցախի հարստությունները կողոպտելու, այժմ էլ իբր արցախցիներին տրամադրվող օգնությունն աշխատավարձերի անվան տակ յուրացնելու մեջ։

Բնականաբար այս փաշինյանական քարոզչամեքենան, այս թեզերը լուրջ վտանգներ են պարունակում և կարող են խիստ, ծանր հետևանքներ ունենալ, ուստի հայ հանրության, Արցախից տեղահանվածների և Հայաստանի ընդդիմադիր շրջանակների ամենակարևոր առաքելությունն այս պահին փաշինյանական քարոզչության կտերը չուտելն է։

Նաիրա Կարապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular