«Բայրաքթարը»՝ Ուկրաինայում․ Անկարան կզինի Կիևին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքական ընկերությունը Կիևին կօգնի անօդաչու թռչող սարքերի արտադրության հարցում. «Բայքարը» 100 միլիոն դոլար է ներդրել Ուկրաինայում մի քանի նախագծերում, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարանում։ Այս մասին հայտնում է «Ուկրինֆորմ»-ը։
Ընկերության գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարը հանդես է եկել հայտարարությամբ.
«Մենք երեք հիմնական ներդրումներ ունենք Ուկրաինայում։ Դրանցից մեկը անօդաչու սարքերի արտադրության գործարանն է։ Մենք ունենք սպասարկման կենտրոն, այստեղ ունենք նաև մեր շտաբը»,- նշել է գործարարը։
Նրա խոսքով, գործարանի շինարարությունը պետք է ավարտվի 1,5 տարում։
Հունիսին Bayraktar-ը հայտնել էր, որ Bayraktar TB2 և Bayraktar Akinci մարտական անօդաչու թռչող սարքերի արտադրությունը Ուկրաինայում կսկսվի միայն 2025 թվականին։