ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Բայրաքթարը»՝ Ուկրաինայում․ Անկարան կզինի Կիևին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքական ընկերությունը Կիևին կօգնի անօդաչու թռչող սարքերի արտադրության հարցում. «Բայքարը» 100 միլիոն դոլար է ներդրել Ուկրաինայում մի քանի նախագծերում, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարանում։ Այս մասին հայտնում է «Ուկրինֆորմ»-ը։

Ընկերության գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարը հանդես է եկել հայտարարությամբ.

«Մենք երեք հիմնական ներդրումներ ունենք Ուկրաինայում։ Դրանցից մեկը անօդաչու սարքերի արտադրության գործարանն է։ Մենք ունենք սպասարկման կենտրոն, այստեղ ունենք նաև մեր շտաբը»,- նշել է գործարարը։

Նրա խոսքով, գործարանի շինարարությունը պետք է ավարտվի 1,5 տարում։

Հունիսին Bayraktar-ը հայտնել էր, որ Bayraktar TB2 և Bayraktar Akinci մարտական ​​անօդաչու թռչող սարքերի արտադրությունը Ուկրաինայում կսկսվի միայն 2025 թվականին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular