Եղանակը Հայաստանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի մարզերի մեծ մասում սեպտեմբերի 12-ին սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ, տեղ-տեղ՝ ինտենսիվ, հնարավոր է մառախուղ։ Ամպրոպի ժամանակ օդերեւութաբանները կանխատեսում են հյուսիսարեւմտյան քամու ուժգնացում 17-20 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կիջնի եւս մի քանի աստիճանով։ Ինչպես NEWS.am-ին հայտնել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամին կուժեղանա՝ 17-20 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +13+15, վաղը ցերեկը՝ +15+17։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +13+16,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +12+15,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +13+16,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +10+13,
Լոռիում գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +13+16,
Տավուշում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +15+18,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +10+13,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +14+18,
Արարատում գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +17+20,
Արմավիրում գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +16+19,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +11+13,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +16+20,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +18+22,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +12+16,
Արցախում գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +17+21։