ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եղանակը Հայաստանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի մարզերի մեծ մասում սեպտեմբերի 12-ին սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ, տեղ-տեղ՝ ինտենսիվ, հնարավոր է մառախուղ։ Ամպրոպի ժամանակ օդերեւութաբանները կանխատեսում են հյուսիսարեւմտյան քամու ուժգնացում 17-20 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կիջնի եւս մի քանի աստիճանով։ Ինչպես NEWS.am-ին հայտնել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամին կուժեղանա՝ 17-20 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +13+15, վաղը ցերեկը՝ +15+17։ 

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +13+16,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +12+15,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +13+16,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +10+13, 

Լոռիում գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +13+16,

Տավուշում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +15+18,  

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +10+13,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +14+18,

Արարատում գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +17+20, 

Արմավիրում գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +16+19, 

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +11+13,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +16+20,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +18+22,  

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +12+16,

Արցախում գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +17+21։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular