Հայաստանի բնակչությունը շարունակում է նվազել
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՄինչ գործող իշխանությունը փորձում է հանրությանը համոզել, թե ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Հայաստան հազարավոր մարդիկ են տեղափոխվում իրենց թվով և ռեսուրսներով ավելացնելով Հայաստանի տնտեսությունն ու բնակչությունը, նույնիսկ անցած տարվա հոկտեմբերին Հայաստանում անցկացված մարդահամարի նախնական տվյալները վկայում են, որ 2020 թվականից հետո Հայաստանի բնակչությունը նվազում է։
Ըստ վիճակագրական կոմիտեի, որ հրապարակել է մարդահամարի նախնական տվյալները, Հայաստանի մշտական բնակչությունը 2020 թվականին կազմել է 2 միլիոն 932 հազար 731 մարդ։ Մինչդեռ 2021 թվականին այդ թիվը եղել է 3 միլիոն 18 հազար 844, իսկ 2020 թվականին՝ 3 միլիոն 213 հազար 11։ Փաստացի կարելի է արձանագրել, որ 2020-ից մինչև 2022 թվականը Հայաստանի բնակչությունը նվազել է առնվազն 280 հազարով։
Անցած տարի Հայաստանի առկա բնակչությունը կազմել է 2 միլիոն 689 հազար 438 մարդ։ 2021 թվականին այդ ցուցանիշը եղել է շատ ավելին, 2 միլիոն 871 հազար 771, իսկ 2020-ին 3 միլիոն 2 հազար 596 մարդ։ Տարբերությունն այս դեպքում ավելին է, 300 հազար ավելի։ Առնվազն այս մարդահամարի տվյալներով կարելի է արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանի տված մի խոստումը, 2050 թվականին 5 միլիոն դառնալու վերաբերյալ, բացարձակ կեղծիք է և մանիպուլացիա։ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի բնակչությունը շարունակում է նվազել, շատերը հեռանում են անելանելիությունից դրդված, շատերը ապագա չեն տեսնում մի երկրում, որի իշխանությունը հռչակել է «Ապագա կա» կարգախոսը, և այս բոլոր փաստերը վկայում են, որ որքան Հայաստանում շարունակում է իշխել փաշինյանական վարչախումբը, այնքան մեր երկիրը շարունակելու է գահավիժել և հայաթափվել։
Թամարա Մանուկյան