ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի բնակչությունը շարունակում է նվազել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մինչ գործող իշխանությունը փորձում է հանրությանը համոզել, թե ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Հայաստան հազարավոր մարդիկ են տեղափոխվում իրենց թվով և ռեսուրսներով ավելացնելով Հայաստանի տնտեսությունն ու բնակչությունը, նույնիսկ անցած տարվա հոկտեմբերին Հայաստանում անցկացված մարդահամարի նախնական տվյալները վկայում են, որ 2020 թվականից հետո Հայաստանի բնակչությունը նվազում է։

Ըստ վիճակագրական կոմիտեի, որ հրապարակել է մարդահամարի նախնական տվյալները, Հայաստանի մշտական բնակչությունը 2020 թվականին կազմել է 2 միլիոն 932 հազար 731 մարդ։ Մինչդեռ 2021 թվականին այդ թիվը եղել է 3 միլիոն 18 հազար 844, իսկ 2020 թվականին՝ 3 միլիոն 213 հազար 11։ Փաստացի կարելի է արձանագրել, որ 2020-ից մինչև 2022 թվականը Հայաստանի բնակչությունը նվազել է առնվազն 280 հազարով։

Անցած տարի Հայաստանի առկա բնակչությունը կազմել է 2 միլիոն 689 հազար 438 մարդ։ 2021 թվականին այդ ցուցանիշը եղել է շատ ավելին, 2 միլիոն 871 հազար 771, իսկ 2020-ին 3 միլիոն 2 հազար 596 մարդ։ Տարբերությունն այս դեպքում ավելին է, 300 հազար ավելի։ Առնվազն այս մարդահամարի տվյալներով կարելի է արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանի տված մի խոստումը, 2050 թվականին 5 միլիոն դառնալու վերաբերյալ, բացարձակ կեղծիք է և մանիպուլացիա։ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի բնակչությունը շարունակում է նվազել, շատերը հեռանում են անելանելիությունից դրդված, շատերը ապագա չեն տեսնում մի երկրում, որի իշխանությունը հռչակել է «Ապագա կա» կարգախոսը, և այս բոլոր փաստերը վկայում են, որ որքան Հայաստանում շարունակում է իշխել փաշինյանական վարչախումբը, այնքան մեր երկիրը շարունակելու է գահավիժել և հայաթափվել։

Թամարա Մանուկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular