Փաշինյանական վարչախումբն ու քաղաքական կոռուպցիայի տարածումը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԵրևանի ավագանու ընտրությունների քարոզարշավում հին օրինաչափություն բացահայտվեց, որը վերաբերում է «Քաղաքացիական պայմանագրին»։ Ողջ քաղաքը ողողված է «Քաղպայմանագրի» նախընտրական շտաբերով։ Սա սովորաբար բնորոշ է լինում այն իշխող կուսակցությանը, որն, ըստ էության, քաղաքական կոռուպցիայի մեջ է թաթախված լինում։ Տեղի թաղային հեղինակություններին կամ գործարարներին պարտադրում, որ իրենց հաշվին ամեն անկյունում շտաբեր բացեն, դրանով իրենց հավատարմությունն ու ապագայում ինտրուգենցիա ստանան, նաև նոր արտոնությունների հավակնեն, ուստի և 2018 թվականին ժողովրդավարական տարբեր խոստումներով իշխանության եկած «Քաղպայմանագիրը» կարճ ժամանակ անց բացահայտեց, որ արատավոր վարքով ոչնչով չի զիջում իր նախկիններին, որոնց դեմ պայքարի կարգախոսներով էլ եկել էր իշխանության։
Շաբաթներ առաջ «Քաղպայմանագիրը» մեծ միջոցառում-հանգանակություն էր կազմակերպել, որի ընթացքում հավաքված գումարը՝ գրեթե 1 միլիոն դոլարի չափ, բնականաբար չէր բավարարի ծախսերի այն ծավալին, որ այս օրերին իրականացվում է Երևանում։ Ակնհայտ էր, որ այդ 1 միլիոնն ընդամենը շոուի երևացող մասն էր, իսկ մնացածը ստվերային հավաքված գումարներն են, որոնց միջոցով էլ Փաշինյանը փորձում է քաղաքապետի պաշտոնում անցկացնել Տիգրան Ավինյանին, իսկ դրա համար հարկավոր է նաև տեղերում բազմաթիվ շտաբեր վարձել, աշխատողների և կամավորների համահավաքագրել, բուկլետներ տպել ու բաժանել, պաստառներ փակցնել ամեն հնարավոր երևացող հատվածում։
Փաստացի այս դեպքում գործ ունենք քաղաքական կամ մի գուցե սովորական կոռուպցիայի հերթական դրսևորման հետ։ Բնականաբար, որպես շտաբ ծառայող տարածքները մեծամասամբ առևտրային տարածքներ են, որոնց տերերն, ի դեպ, մեր աղբյուրների փոխանցմամբ, որևէ վարձ չեն վերցնում «Քաղաքացիական պայմանագրից»։ Պատճառները կարող են բազմապիսի լինել, սովորական ճնշումներից, մինչև օրվա իշխանության հետ լավ լինելու ցանկություն, և կփաստենք, որ ոչինչ չի փոխվել այս երկրում։
Նինա Կարապետյան