ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանական վարչախումբն ու քաղաքական կոռուպցիայի տարածումը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավում հին օրինաչափություն բացահայտվեց, որը վերաբերում է «Քաղաքացիական պայմանագրին»։ Ողջ քաղաքը ողողված է «Քաղպայմանագրի» նախընտրական շտաբերով։ Սա սովորաբար բնորոշ է լինում այն իշխող կուսակցությանը, որն, ըստ էության, քաղաքական կոռուպցիայի մեջ է թաթախված լինում։ Տեղի թաղային հեղինակություններին կամ գործարարներին պարտադրում, որ իրենց հաշվին ամեն անկյունում շտաբեր բացեն, դրանով իրենց հավատարմությունն ու ապագայում ինտրուգենցիա ստանան, նաև նոր արտոնությունների հավակնեն, ուստի և 2018 թվականին ժողովրդավարական տարբեր խոստումներով իշխանության եկած «Քաղպայմանագիրը» կարճ ժամանակ անց բացահայտեց, որ արատավոր վարքով ոչնչով չի զիջում իր նախկիններին, որոնց դեմ պայքարի կարգախոսներով էլ եկել էր իշխանության։

Շաբաթներ առաջ «Քաղպայմանագիրը» մեծ միջոցառում-հանգանակություն էր կազմակերպել, որի ընթացքում հավաքված գումարը՝ գրեթե 1 միլիոն դոլարի չափ, բնականաբար չէր բավարարի ծախսերի այն ծավալին, որ այս օրերին իրականացվում է Երևանում։ Ակնհայտ էր, որ այդ 1 միլիոնն ընդամենը շոուի երևացող մասն էր, իսկ մնացածը ստվերային հավաքված գումարներն են, որոնց միջոցով էլ Փաշինյանը փորձում է քաղաքապետի պաշտոնում անցկացնել Տիգրան Ավինյանին, իսկ դրա համար հարկավոր է նաև տեղերում բազմաթիվ շտաբեր վարձել, աշխատողների և կամավորների համահավաքագրել, բուկլետներ տպել ու բաժանել, պաստառներ փակցնել ամեն հնարավոր երևացող հատվածում։

Փաստացի այս դեպքում գործ ունենք քաղաքական կամ մի գուցե սովորական կոռուպցիայի հերթական դրսևորման հետ։ Բնականաբար, որպես շտաբ ծառայող տարածքները մեծամասամբ առևտրային տարածքներ են, որոնց տերերն, ի դեպ, մեր աղբյուրների փոխանցմամբ, որևէ վարձ չեն վերցնում «Քաղաքացիական պայմանագրից»։ Պատճառները կարող են բազմապիսի լինել, սովորական ճնշումներից, մինչև օրվա իշխանության հետ լավ լինելու ցանկություն, և կփաստենք, որ ոչինչ չի փոխվել այս երկրում։

Նինա Կարապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular