Չեղարկում ենք վաղվա քարոզարշավը, որ նրանք չկանգնեն հանրահավա՞ք, թե նախընտրական հանդիպում երկընտրանքի առջև․ Մնացականյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ«Հաղթանակ» կուսակցությունը չեղարկում է վաղը՝ սեպտեմբերի 2-ին, նախատեսված իր հանդիպումը մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչների հետ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է կուսակցության քաղաքապետի թեկնածու, Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանը։
«Հաշվի առնելով, որ սեպտեմբերի 2-ն Արցախի Հանրապետության Անկախության օրն է, և մեր համաքաղաքացիները ցանկություն կունենան Արցախում ստեղծված իրավիճակի շուրջ իրենց վերաբերմունքն արտահայտել նաև հանրահավաքի մասնակցելով, «Հաղթանակ» կուսակցությունը չեղարկում է այդ օրը նախատեսված իր հանդիպումը մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչների հետ, որպեսզի նրանք չկանգնեն «հանրահավա՞ք, թե նախընտրական հանդիպում» երկընտրանքի առջև։
Նոր հանդիպման մասին կտեղեկացնենք լրացուցիչ»,- գրել է նա։