ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չեղարկում ենք վաղվա քարոզարշավը, որ նրանք չկանգնեն հանրահավա՞ք, թե նախընտրական հանդիպում երկընտրանքի առջև․ Մնացականյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Հաղթանակ» կուսակցությունը չեղարկում է վաղը՝ սեպտեմբերի 2-ին, նախատեսված իր հանդիպումը մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչների հետ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է կուսակցության քաղաքապետի թեկնածու, Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանը։

«Հաշվի առնելով, որ սեպտեմբերի 2-ն Արցախի Հանրապետության Անկախության օրն է, և մեր համաքաղաքացիները  ցանկություն կունենան Արցախում ստեղծված իրավիճակի շուրջ իրենց վերաբերմունքն արտահայտել նաև հանրահավաքի մասնակցելով, «Հաղթանակ» կուսակցությունը չեղարկում է այդ օրը նախատեսված իր հանդիպումը մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչների հետ, որպեսզի նրանք չկանգնեն «հանրահավա՞ք, թե նախընտրական հանդիպում» երկընտրանքի առջև։

Նոր հանդիպման մասին կտեղեկացնենք լրացուցիչ»,- գրել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular