Եղանակը Հայաստանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀանրապետության տարածքում օգոստոսի 30-ի ցերեկը, 31-ին, սեպտեմբերի 1-ի և 2-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 1-3-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 2-4-ին առանձին հատվածներում հնարավոր է մառախուղ։
Քամին՝ արևմտյան 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1-ին աստիճանաբար կբարձրանա 3-6 աստիճանով։
Ինչպես NEWS.am-ին հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում օգոստոսի 30-ի ցերեկը, 31-ին, սեպտեմբերի 1-ին, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 2-3-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վրկ արագությամբ։
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +15+17, վաղը ցերեկը՝ +32+34։
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +26 +29 ,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +24+27,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +14+16, ցերեկը՝ +28+30,
Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +22+26,
Լոռիում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ + 24+27,
Տավուշում՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +27+30,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +23+26,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +28+32,
Արարատում՝ գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +33+35,
Արմավիրում՝ գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +33+35,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +24+26,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +32+34,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +31+33,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +25+27,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +27+32։