ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եղանակը Հայաստանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հանրապետության տարածքում օգոստոսի 30-ի ցերեկը, 31-ին, սեպտեմբերի 1-ի և 2-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 1-3-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 2-4-ին առանձին հատվածներում հնարավոր է մառախուղ։
Քամին՝ արևմտյան 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1-ին աստիճանաբար կբարձրանա 3-6 աստիճանով։

Ինչպես NEWS.am-ին հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում օգոստոսի 30-ի ցերեկը, 31-ին, սեպտեմբերի 1-ին, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 2-3-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վրկ արագությամբ։

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +15+17, վաղը ցերեկը՝ +32+34։

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +26 +29 ,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +24+27,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +14+16, ցերեկը՝ +28+30,

Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +22+26,

Լոռիում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ + 24+27,

Տավուշում՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +27+30,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +23+26,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +28+32,

Արարատում՝ գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +33+35,

Արմավիրում՝ գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +33+35,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +24+26,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +32+34,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +31+33,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +25+27,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +27+32։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular