Հեղափոխությամբ իշխանության եկածները իրավունք չունեն վերցնել պարգեւավճար. Ես ոչ մի անգամ չեմ ստացել. Հայկ Մարության
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻմ բոլոր 23 անշարժ գույքերը ես ձեռք եմ բերել մինչեւ 2018-ին քաղաքապետի պաշտոնը ստանձնելը: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 28-ին, Երեւանի Աջափնյակի վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի նախկին քաղաքապետ։ Հայկ Մարությանը, ով այս անգամ ընտրություններին մասնակցում է «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակով եւ ն րա քաղաքապետի թեկնածուն է:
Նա նշեց, որ իսկապես, այս ընթացքում այստեղի իր անշարժ գույքը տվել եմ վարձով, որ կարողանա իր ամսական ծախսերը հոգալ: «Իսկ եվրոպական անշարժ գույքը գրեթե եկամուտ չի բերում, եւ եթե այն վարկով է, վարկը հազիվ փակում է այդ գույքը»,-ասաց Մարությանը:
Նա ընդգծեց, որ քաղաքապետ։ եղած ժամանակ ոչ մի անգամ պարգեւավճար չի ստացել եւ դա իր սկզբունքային որոշումն է եղել. «Իմ սկզբունքներից դուրս է պարգեւավճար ստանալը եւ ասեմ՝ ինչու. Տեխնոկրատին, որը մասնագետ է, պարգեւավճար տալ կարելի է, բայց մարդիկ, որոնք հեղափոխություն են արել, եկել են իշխանության, իմ կարծիքով, իրավունք չունեն վերցնել պարգեւավճար: Չեն կարող մյուս օրվանից ավելի լավ ապրել, քան ժողովուրդը:
Ես հիմա էլ իմ աշխատանքով շատ ավելի մեծ գումարներ եմ աշխատում, քան երբ քաղաքապետ էի»:
Ինչ վերաբերում է նրան, որ իր նշանակած պաշտոնյաներից «Երեւանտրանս» ընկերության տնօրենը մեղադրվում է կոռուպցիոն գործարքի մեջ, հիմա էլ ԱՄՆ-ում է, Մարությանն արձագանքեց. «Թե կառավարությունում, թե քաղաքապետարանում, թե մարզպետարաններում, ամեն տեղ, ցավոք սրտի, կան կոռուպցիոն դրսեւորումներ, կա թեժ պայքար դրա դեմ, որը ողջունելի է: Այդ պայքարում առաջատարը միշտ եղել է քաղաքապետարանը: Պետք է շարունակել այդ պայքարը, շատ ու շատ գործեր բացահայտվել են հենց մեր վերահսկողության վարչության կողմից: Ձեր նշած դեպքում էլ կոնկրետ ես եմ հանձնարարականը տվել»: