ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հեղափոխությամբ իշխանության եկածները իրավունք չունեն վերցնել պարգեւավճար. Ես ոչ մի անգամ չեմ ստացել. Հայկ Մարության

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իմ բոլոր 23 անշարժ գույքերը  ես ձեռք եմ բերել մինչեւ 2018-ին քաղաքապետի պաշտոնը ստանձնելը: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 28-ին, Երեւանի Աջափնյակի վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի նախկին քաղաքապետ։ Հայկ Մարությանը, ով այս անգամ ընտրություններին մասնակցում է «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակով եւ ն րա քաղաքապետի թեկնածուն է:

Նա նշեց, որ իսկապես, այս ընթացքում այստեղի իր անշարժ գույքը տվել եմ վարձով, որ կարողանա իր ամսական ծախսերը հոգալ: «Իսկ եվրոպական անշարժ գույքը գրեթե եկամուտ չի բերում, եւ եթե այն վարկով է, վարկը հազիվ փակում է այդ գույքը»,-ասաց Մարությանը:

Նա ընդգծեց, որ քաղաքապետ։ եղած ժամանակ ոչ մի անգամ պարգեւավճար չի ստացել եւ դա իր սկզբունքային որոշումն է եղել. «Իմ սկզբունքներից դուրս է պարգեւավճար ստանալը եւ ասեմ՝ ինչու. Տեխնոկրատին, որը մասնագետ է, պարգեւավճար տալ կարելի է, բայց մարդիկ, որոնք հեղափոխություն են արել, եկել են իշխանության, իմ կարծիքով, իրավունք չունեն վերցնել պարգեւավճար: Չեն կարող մյուս օրվանից ավելի լավ ապրել, քան ժողովուրդը:

Ես հիմա էլ իմ աշխատանքով շատ ավելի մեծ գումարներ եմ աշխատում, քան երբ քաղաքապետ էի»:

Ինչ վերաբերում է նրան, որ իր նշանակած պաշտոնյաներից «Երեւանտրանս» ընկերության տնօրենը մեղադրվում է կոռուպցիոն գործարքի մեջ, հիմա էլ ԱՄՆ-ում է, Մարությանն արձագանքեց. «Թե կառավարությունում, թե քաղաքապետարանում, թե մարզպետարաններում, ամեն տեղ, ցավոք սրտի, կան կոռուպցիոն դրսեւորումներ, կա թեժ պայքար դրա դեմ, որը ողջունելի է: Այդ պայքարում առաջատարը միշտ եղել է քաղաքապետարանը: Պետք է շարունակել այդ պայքարը, շատ ու շատ գործեր բացահայտվել են հենց մեր վերահսկողության վարչության կողմից: Ձեր նշած դեպքում էլ կոնկրետ ես եմ հանձնարարականը տվել»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular