Բաքուն հաստատել է, որ նոր առաջարկներ է ստացել Երեւանից
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱդրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովի եւ Արարատ Միրզոյանի հաջորդ հանդիպման ամսաթվի մասին դեռեւս տեղեկություն չկա: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Նրա խոսքով՝ Բաքվի եւ Երեւանի միջեւ շարունակվում են խաղաղ բանակցությունները։
Հաջիզադեն հաստատել է, որ Հայաստանը խաղաղության համաձայնագրի վերաբերյալ նոր առաջարկներ է փոխանցել Ադրբեջանին:
Նշենք, որ Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների վերջին հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 25-ին Մոսկվայում։