ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքուն հաստատել է, որ նոր առաջարկներ է ստացել Երեւանից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովի եւ Արարատ Միրզոյանի հաջորդ հանդիպման ամսաթվի մասին դեռեւս տեղեկություն չկա: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Նրա խոսքով՝ Բաքվի եւ Երեւանի միջեւ շարունակվում են խաղաղ բանակցությունները։

Հաջիզադեն հաստատել է, որ Հայաստանը խաղաղության համաձայնագրի վերաբերյալ նոր առաջարկներ է փոխանցել Ադրբեջանին:

Նշենք, որ Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների վերջին հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 25-ին Մոսկվայում։  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular