ՀՅԴ-ն նպատակահարմար չի գտնում Երեւանի ավագանու ընտրություններին առանձնաբար իր համամասնական ցանկի առաջադրումը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀՅԴ-ն նպատակահարմար չի գտնում Երեւանի ավագանու ընտրություններին առանձնաբար իր համամասնական ցանկի առաջադրումը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը:
«Սեպտեմբերի 17-ին նախատեսվող Երեւանի ավագանու ընտրությունները տեղի են ունենում Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների, մեր ժողովրդի առջեւ ծառացած բարդ աշխարհաքաղաքական մարտահրավերների եւ սպառնալիքների պայմաններում:
Այս հանգամանքներով պայմանավորված՝ ի սկզբանե ՀՅԴ մոտեցումը եղել է այն, որ ընդդիմությունը Երեւանի ավագանու ընտրություններին պետք է մասնակցի մեկ միասնական ցանկով:
Քանի որ նախընթաց շրջանում այս ձեւաչափը հնարավոր չեղավ կյանքի կոչել, Հ. Յ. Դաշնակցությունը նպատակահարմար չի գտնում Երեւանի ավագանու ընտրություններին առանձնաբար իր համամասնական ցանկի առաջադրումը:
Առաջադրումներից եւ գրանցված թեկնածուների ծրագրերի հրապարակումից հետո հանդես կգանք հավելյալ հայտարարությամբ»,- նշվում է հայտարարության մեջ: