ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՅԴ-ն նպատակահարմար չի գտնում Երեւանի ավագանու ընտրություններին առանձնաբար իր համամասնական ցանկի առաջադրումը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՅԴ-ն նպատակահարմար չի գտնում Երեւանի ավագանու ընտրություններին առանձնաբար իր համամասնական ցանկի առաջադրումը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Հայաստանի Գերագույն  մարմինը:

«Սեպտեմբերի 17-ին նախատեսվող Երեւանի ավագանու ընտրությունները տեղի են ունենում Հայաստանի եւ Արցախի  Հանրապետությունների, մեր ժողովրդի առջեւ ծառացած բարդ աշխարհաքաղաքական մարտահրավերների եւ սպառնալիքների պայմաններում:

Այս հանգամանքներով պայմանավորված՝ ի սկզբանե ՀՅԴ մոտեցումը եղել է այն, որ ընդդիմությունը Երեւանի ավագանու ընտրություններին պետք է մասնակցի մեկ միասնական ցանկով:

Քանի որ նախընթաց շրջանում այս ձեւաչափը հնարավոր չեղավ կյանքի կոչել, Հ. Յ. Դաշնակցությունը նպատակահարմար չի գտնում Երեւանի ավագանու ընտրություններին առանձնաբար իր համամասնական ցանկի առաջադրումը:

Առաջադրումներից եւ գրանցված թեկնածուների ծրագրերի հրապարակումից հետո հանդես կգանք հավելյալ հայտարարությամբ»,- նշվում է հայտարարության մեջ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular