Գոնե տեսանք հայրս ողջ է, պայքարելու ենք, որ վերադառնա․ Վագիֆ Խաչատրյանի դուստր
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀորս հետ դեռ կապ չենք հաստատել։ Նորություն չկա։ Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում ապօրինի տեղադրված անցակետի մոտից օրերս առևանգված արցախցի Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Վերան։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը հուլիսի 29-ին առևանգել է ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ բուժման նպատակով Արցախից Հայաստան տեղափոխվող քաղաքացիներից մեկին՝ 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին։
Երեկ արդեն ադրբեջանական ԶԼՄ-ները տարածել էին Վագիֆ Խաչատրյանի լուսանկարը: Նշվում էր, որ նրան այցելել է երկրի ՄԻՊ Սաբինա Ալիևան:
Հարցին, թե արդյո՞ք հրապարակված լուսանկարը որևէ կերպ մխիթարում է Խաչատրյանի ընտանիքին, Վերան պատասխանեց․
«Մխիթարեց այնքանով, որ գոնե տեսանք հայրս ողջ է, ֆիզիկապես գոյություն ունի, բայց չենք կարող հանգիստ լինել, պայքարելու ենք մեր հայրիկի վերադարձի համար»,-ասաց նա։
Խոսելով ՄԻՊ-ի, ԿԽՄԿ-ի աշխատանքների մասին՝ Վերան նշեց, որ բոլորն էլ աշխատում են և իրենք հույս ունեն, որ արդյունք կլինի։
Լիաննա Թորոսյան