ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գոնե տեսանք հայրս ողջ է, պայքարելու ենք, որ վերադառնա․ Վագիֆ Խաչատրյանի դուստր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հորս հետ դեռ կապ չենք հաստատել։ Նորություն չկա։ Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց  Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում ապօրինի տեղադրված անցակետի մոտից օրերս առևանգված արցախցի Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Վերան։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը հուլիսի 29-ին առևանգել է ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ բուժման նպատակով Արցախից Հայաստան տեղափոխվող քաղաքացիներից մեկին՝ 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին։ 

Երեկ արդեն ադրբեջանական ԶԼՄ-ները տարածել էին Վագիֆ Խաչատրյանի լուսանկարը: Նշվում էր, որ նրան այցելել է երկրի ՄԻՊ Սաբինա Ալիևան:

Հարցին, թե արդյո՞ք հրապարակված լուսանկարը որևէ կերպ մխիթարում է Խաչատրյանի ընտանիքին, Վերան պատասխանեց․

«Մխիթարեց այնքանով, որ գոնե տեսանք հայրս ողջ է, ֆիզիկապես գոյություն ունի, բայց չենք կարող հանգիստ լինել, պայքարելու ենք մեր հայրիկի վերադարձի համար»,-ասաց նա։

Խոսելով ՄԻՊ-ի, ԿԽՄԿ-ի աշխատանքների մասին՝ Վերան նշեց, որ բոլորն էլ աշխատում են և իրենք հույս ունեն, որ արդյունք կլինի։

 

Լիաննա Թորոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular