Ռումինիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին կանչել են Ռուսաստանի ԱԳՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՕգոստոսի 3-ին Ռուսաստանի Դաշնությունում Ռումինիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Կ. Իոնիցեն կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ, որտեղ նրան է հանձնվել նախարարության նոտան՝ Ռուսաստանում Ռումինիայի դիվանագիտական և հյուպատոսական հաստատությունների անձնակազմի թվաքանակի քվոտա մտցնելու մասին՝ որպես սիմետրիկ պատասխան Բուխարեստում Ռուսաստանի դեսպանատանը և Կոնստանցայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությանը վերաբերող սահմանափակումների։
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի, հաշվի առնելով Ռումինիայի իշխանությունների կողմից Ռուսաստանի Դաշնության նկատմամբ հետևողականորեն վարվող ոչ բարեկամական քաղաքականությունը, որն ուղղված է, այդ թվում նաև, Ռումինիայում Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչության և հյուպատոսական գրասենյակի գործունեության համար արհեստական և չարդարացված խոչընդոտներ ստեղծելուն, նախարարությունն իրեն լրացուցիչ պատասխան միջոցների իրավունք է վերապահում, որոնք համարժեք են Բուխարեստի գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակին։