ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռումինիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին կանչել են Ռուսաստանի ԱԳՆ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Օգոստոսի 3-ին Ռուսաստանի Դաշնությունում Ռումինիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Կ. Իոնիցեն կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ, որտեղ նրան է հանձնվել  նախարարության նոտան՝ Ռուսաստանում Ռումինիայի դիվանագիտական և հյուպատոսական հաստատությունների անձնակազմի թվաքանակի քվոտա մտցնելու մասին՝ որպես սիմետրիկ պատասխան Բուխարեստում Ռուսաստանի դեսպանատանը և Կոնստանցայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությանը վերաբերող սահմանափակումների։

Ըստ ՌԴ ԱԳՆ-ի, հաշվի առնելով Ռումինիայի իշխանությունների կողմից Ռուսաստանի Դաշնության նկատմամբ հետևողականորեն վարվող ոչ բարեկամական քաղաքականությունը, որն ուղղված է, այդ թվում նաև, Ռումինիայում Ռուսաստանի դիվանագիտական ​​ներկայացուցչության և հյուպատոսական գրասենյակի գործունեության համար արհեստական ​​և չարդարացված խոչընդոտներ ստեղծելուն, նախարարությունն իրեն լրացուցիչ պատասխան միջոցների իրավունք է վերապահում, որոնք համարժեք են  Բուխարեստի գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular