Տիկին «խաղաղությունը»
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՎերջին շրջանում լրատվական դաշտում առանձնահատուկ ակտիվացել և սեփական օրակարգի թեզերն է տիրաժավորում Նիկոլ Փաշինյանի տիկինը։ Եթե ուշադիր եք եղել, ապա ասեմ, որ մի ձեռքի շարժումով մի օր նա լավ գյուղատնտես է՝ «սեփական» այգու բարիքներն է ի ցույց աշխարհի ներկայացնում, մյուս օրը՝ տնային տնտեսուհի ու խոհարար, մեկ այլ օր կարդում ու դիտում է Էյնշտեյնին և այդպես՝ ըստ ճաշակի։
Ուսումնասիելով նրա կերպարը և վարքագիծը մինչպատերազմյան ժամանակաշրջանում կարելի է վստահաբար ասել, որ նա հենց այնպես ոչինչ չի անում՝ յուրաքանչյուր քայլ, դրվագ, հրապարակում ունի տողատակ և ամենայն հավանականությամբ նոր աղետ է կանխատեսում: Գաղտնիք չէ, որ ողջ աշխարհում ընդունված պրակտիկա է, երբ երկրի առաջին դեմքերի կանայք ոչնչով պակաս չեն իրենց լիդեր ամուսիններից և շատ հարցեր՝ հումանիտար, բարեգործական լուծում են թերևս ավելի լավ, քան պետական դիվանագիտական ապարատով։ Իսկ ի՞նչ է անում մեր չտես «տիկնանց տիկինը»․ օրը ցերեկով ցինիկաբար փիառվում է իր պես չտես ու տգետ զանգվածների մոտ բանջարեղենի և դրանով պատրաստված ճաշերի նկարներով։
Ուտելիք պատրաստելու վիդեոներ է տարածում սոցցանցերում այն ժամանակ, երբ հազարավոր հայ մարդիկ մի քանի հարյուր կիլոմետր իր կեցավայրից հեռու տառապում են սովի, կենցաղային տարրական պայմաններ չունենալու դեմ։ Երբ մարդիկ՝ հայ մարդիկ՝ ուղղակի ուշագնաց են լինում սովից, հղիները թերսնուցման պատճառով կորցնում են պտղին։
Ասեմ ավելին՝ այս ամենից հետո այս հումանիստ տիկինը ցինիկաբար դիմում է իրեն քննադատող մարդկանց՝ հատկապես արցախցիներին՝ և պինդ ու հավասարակշիռ լինելու կոչ անում։ Մեկ այլ հրապարակման մեջ դիմում է արցախցիներին՝ և լկտիաբար համոզում, որ Հայաստանը մենակ չի թողնի Արցախն ու արցախցիներին, իսկ միաժամանակ սոցցանցերում հայտնվում է լուսանկար՝ որտեղ տիկին «խաղաղությունը» լուսանկարված է Սամսոն Օզարարատի հետ՝ որը հայտնի է իր հակահայ լինելով, մտերիմ է Ալիևի և Էրդողանի հետ, «գորշ գայլեր» խմբակցության կազմակերպիչներից է։
Բարի գալուստ «խաղաղության» դարաշրջան։
Արմեն Հավասափյան