ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տիկին «խաղաղությունը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վերջին շրջանում լրատվական դաշտում առանձնահատուկ ակտիվացել և սեփական օրակարգի թեզերն է տիրաժավորում Նիկոլ Փաշինյանի տիկինը։ Եթե ուշադիր եք եղել, ապա ասեմ, որ մի ձեռքի շարժումով մի օր նա լավ գյուղատնտես է՝ «սեփական» այգու բարիքներն է ի ցույց աշխարհի ներկայացնում, մյուս օրը՝ տնային տնտեսուհի ու խոհարար, մեկ այլ օր կարդում ու դիտում է Էյնշտեյնին և այդպես՝ ըստ ճաշակի։

Ուսումնասիելով նրա կերպարը և վարքագիծը մինչպատերազմյան ժամանակաշրջանում կարելի է վստահաբար ասել, որ նա հենց այնպես ոչինչ չի անում՝ յուրաքանչյուր քայլ, դրվագ, հրապարակում ունի տողատակ և ամենայն հավանականությամբ նոր աղետ է կանխատեսում: Գաղտնիք չէ, որ ողջ աշխարհում ընդունված պրակտիկա է, երբ երկրի առաջին դեմքերի կանայք ոչնչով պակաս չեն իրենց լիդեր ամուսիններից և շատ հարցեր՝ հումանիտար, բարեգործական լուծում են թերևս ավելի լավ, քան պետական դիվանագիտական ապարատով։ Իսկ  ի՞նչ է անում մեր չտես «տիկնանց տիկինը»․ օրը ցերեկով ցինիկաբար փիառվում է իր պես չտես ու տգետ զանգվածների մոտ  բանջարեղենի և դրանով պատրաստված ճաշերի նկարներով։     

Ուտելիք պատրաստելու վիդեոներ է տարածում սոցցանցերում այն ժամանակ, երբ հազարավոր հայ մարդիկ մի քանի հարյուր կիլոմետր իր կեցավայրից հեռու տառապում են սովի, կենցաղային տարրական պայմաններ չունենալու դեմ։ Երբ մարդիկ՝ հայ մարդիկ՝ ուղղակի ուշագնաց են լինում սովից, հղիները թերսնուցման պատճառով կորցնում են պտղին։      

Ասեմ ավելին՝ այս ամենից հետո այս հումանիստ տիկինը ցինիկաբար դիմում է իրեն քննադատող մարդկանց՝ հատկապես արցախցիներին՝ և պինդ ու հավասարակշիռ լինելու կոչ անում։ Մեկ այլ հրապարակման մեջ դիմում է արցախցիներին՝ և լկտիաբար համոզում, որ Հայաստանը մենակ չի թողնի Արցախն ու արցախցիներին, իսկ  միաժամանակ սոցցանցերում հայտնվում է լուսանկար՝ որտեղ տիկին «խաղաղությունը» լուսանկարված է  Սամսոն Օզարարատի հետ՝ որը հայտնի է իր հակահայ լինելով, մտերիմ է Ալիևի և Էրդողանի հետ, «գորշ գայլեր» խմբակցության կազմակերպիչներից է։   

Բարի գալուստ «խաղաղության» դարաշրջան։

Արմեն Հավասափյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular