Եղանակը Հայաստանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի առանձին վայրերում օգոստոսի 1-ին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ օդերեւութաբանները կանխատեսում են հարավային քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն առաջիկա 2 օրերին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, Լոռիի, Տավուշի, Սյունիքի մարզերում եւ Արցախում՝ 8-10 աստիճանով։ Սակայն արդեն ուրբաթ շոգը կնահանջի։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին քամին կուժեղանա՝ 17-20 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +19+21, վաղը ցերեկը՝ +35+37։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +27+32,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +26+29,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +18+20, ցերեկը՝ +32+34,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +24+27,
Լոռիում գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +25+28,
Տավուշում գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +28+32,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +24+27,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +31+35,
Արարատում գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +36+38,
Արմավիրում գիշերը՝ +18+20, ցերեկը՝ +35+37,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +11+13, ցերեկը՝ +24+26,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +20+22, ցերեկը՝ +35+38,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +18+22, ցերեկը՝ +32+36,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +13+15, ցերեկը՝ +25+28,
Արցախում գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +31+36։