ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եղանակը Հայաստանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի առանձին վայրերում օգոստոսի 1-ին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ օդերեւութաբանները կանխատեսում են հարավային քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն առաջիկա 2 օրերին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, Լոռիի, Տավուշի, Սյունիքի մարզերում եւ Արցախում՝ 8-10 աստիճանով։ Սակայն արդեն ուրբաթ շոգը կնահանջի։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին քամին կուժեղանա՝ 17-20 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +19+21, վաղը ցերեկը՝ +35+37։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +27+32,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +26+29,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +18+20, ցերեկը՝ +32+34,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +24+27, 

Լոռիում գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +25+28,

Տավուշում գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +28+32,  

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +24+27,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +31+35,

Արարատում գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +36+38, 

Արմավիրում գիշերը՝ +18+20, ցերեկը՝ +35+37, 

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +11+13, ցերեկը՝ +24+26,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +20+22, ցերեկը՝ +35+38,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +18+22, ցերեկը՝ +32+36,  

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +13+15, ցերեկը՝ +25+28,

Արցախում գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +31+36։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular