«ԱՄՆ-ում երազում են Ռուսաստանին դուրս մղել Անդրկովկասից»
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐIarex.ru-ն գրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը հնարավոր է միայն Թուրքիայի և Իրանի և նաև Միացյալ Նահանգների մասնակցությամբ: Այդ մասին գրել է The National Interest հրատարակությունը, և դա արդեն հետաքրքիր է:
Ռուսաստանի հարցերով մասնագետ Ալեքս Լիթլը Ջորջիայից պնդում է, որ Լեռնային Ղարաբաղում կարգավորման սխեման այսպիսի տեսք կունենա. Թուրքիան աջակցում է Ադրբեջանին, Իրանը աջակցում է Հայաստանին։ Եվ եթե Թուրքիան համաձայնության գա Իրանի հետ, ապա Լեռնային Ղարաբաղի հարցը ինչ որ կերպ կկարգավորվի: Իսկ ի՞նչ է անելու Վաշինգտոնը: Նա լավ հնարավորություն կստանա բարելավելու սեփական դիրքերը, եթե հաջողվի միաժամանակ առաջ մղել նաև Իրանի միջուկային խնդրի լուծումը, գրել է Լիթլը։
Կարգավորումից հետո Լեռնային Ղարաբաղ պետք է ուղարկվեն ՄԱԿ-ի խաղաղապահներ, քանի որ «պարզվել է, որ տարածաշրջանում ռուս խաղաղապահները անարդյունավետ են բռնությունները կանխելու գործում»։ Ափսոս, Լիթլը ոչ մի կերպ չի հիշատակում ՄԱԿ-ի խաղաղապահների դրական ազդեցությունները այլ վայրերում:
Բայց ամերիկացիներից խաղաղապահներ բերելու կարիք չկա, խոստովանել է հրապարակման հեղինակը, քանի որ «Հարավային Կովկասում չկան ԱՄՆ-ի այնպիսի կենսական ազգային շահեր, որոնք կարդարացնեին նոր պատերազմներ սանձազերծելու վտանգները»։ Հրաշալի է այն, թե որքան հստակ է ներկայացվում այդ կապը. ԱՄՆ «խաղաղապահ» ջանքերը կտրուկ մեծացնում են հակամարտությունների հավանականությունը: Խոսքն ուղղակի Վաշինգտոնի Անդրկովկասի գործերով «չհետաքրքրված» լինելու մասին է, իհարկե այդ հարցում Լիթլը շատ բացահայտ ստում է։
Իսկ նկատեցի՞ք, թե ըստ հեղինակի ովքեր չկան խաղաղության պայմանագրի մասնակից-երաշխավորների ցուցակում։ Ճիշտ է, Ռուսաստանը: Մեծ խաղից հետո Ռուսաստանի Դաշնության վտարումն Անդրկովկասից, որի որոշակի փուլն ընթանում է հենց հիմա, անգլո-սաքսոնների առաջնահերթություններից է։ Արևմուտքի կողմից վերահսկվող Անդրկովկասը «կաշկանդելով» Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի մանևրը, ազդելով Չինաստանից Կենտրոնական Ասիայի տարածքով տարանցման վրա և այլով թույլ կտա ապակայունացնել ողջ Մեծ Մերձավոր Արևելքը։
Բացարձակապես անհնար է թույլ տալ, որ Ռուսաստանը դուրս գա Անդրկովկասում ազդեցության իր սահմաններից։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը