ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«ԱՄՆ-ում երազում են Ռուսաստանին դուրս մղել Անդրկովկասից»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Iarex.ru-ն գրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը հնարավոր է միայն Թուրքիայի և Իրանի և նաև Միացյալ Նահանգների մասնակցությամբ: Այդ մասին գրել է The National Interest հրատարակությունը, և դա արդեն հետաքրքիր է:

Ռուսաստանի հարցերով մասնագետ Ալեքս Լիթլը Ջորջիայից պնդում է, որ Լեռնային Ղարաբաղում կարգավորման սխեման այսպիսի տեսք կունենա. Թուրքիան աջակցում է Ադրբեջանին, Իրանը աջակցում է Հայաստանին։ Եվ եթե ​​Թուրքիան համաձայնության գա Իրանի հետ, ապա Լեռնային Ղարաբաղի հարցը ինչ որ կերպ կկարգավորվի: Իսկ ի՞նչ է անելու Վաշինգտոնը: Նա լավ հնարավորություն կստանա բարելավելու սեփական դիրքերը, եթե հաջողվի միաժամանակ առաջ մղել նաև Իրանի միջուկային խնդրի լուծումը, գրել է Լիթլը։

Կարգավորումից հետո Լեռնային Ղարաբաղ պետք է ուղարկվեն ՄԱԿ-ի խաղաղապահներ, քանի որ «պարզվել է, որ տարածաշրջանում ռուս խաղաղապահները անարդյունավետ են բռնությունները կանխելու գործում»։ Ափսոս, Լիթլը ոչ մի կերպ չի հիշատակում ՄԱԿ-ի խաղաղապահների դրական ազդեցությունները այլ վայրերում:

Բայց ամերիկացիներից խաղաղապահներ բերելու կարիք չկա, խոստովանել է հրապարակման հեղինակը, քանի որ «Հարավային Կովկասում չկան ԱՄՆ-ի այնպիսի կենսական ազգային շահեր, որոնք կարդարացնեին նոր պատերազմներ սանձազերծելու վտանգները»։ Հրաշալի է այն, թե որքան հստակ է ներկայացվում այդ կապը. ԱՄՆ «խաղաղապահ» ​​ջանքերը կտրուկ մեծացնում են հակամարտությունների հավանականությունը: Խոսքն ուղղակի Վաշինգտոնի Անդրկովկասի գործերով «չհետաքրքրված» լինելու մասին է, իհարկե այդ հարցում Լիթլը շատ բացահայտ ստում է։

Իսկ նկատեցի՞ք, թե ըստ հեղինակի ովքեր չկան խաղաղության պայմանագրի մասնակից-երաշխավորների ցուցակում։ Ճիշտ է, Ռուսաստանը: Մեծ խաղից հետո Ռուսաստանի Դաշնության վտարումն Անդրկովկասից, որի որոշակի փուլն ընթանում է հենց հիմա, անգլո-սաքսոնների առաջնահերթություններից է։ Արևմուտքի կողմից վերահսկվող Անդրկովկասը «կաշկանդելով» Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի մանևրը, ազդելով Չինաստանից Կենտրոնական Ասիայի տարածքով տարանցման վրա և այլով թույլ կտա ապակայունացնել ողջ Մեծ Մերձավոր Արևելքը։

Բացարձակապես անհնար է թույլ տալ, որ Ռուսաստանը դուրս գա Անդրկովկասում ազդեցության իր սահմաններից։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular