«Հայաստանի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը վերջնականապես հանձնեց Ղարաբաղը և ծաղրեց Ռուսաստանի թուլությունը»
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐBloknot.ru-ն գրում է, որ եղբայրական Հայաստանի վարչապետը բացահայտումներ է հնչեցրել Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև տեղի ունեցող բանակցությունների ֆոնին: Հիշեցնենք, որ Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը։ Երկխոսության ձևաչափ, որը եզակի է վերջին դժվարին տարիներին։ Ըստ ամենայնի, մեր երկրի դիվանագիտական հաջողությունները ներքուստ նյարդայնացրել են Հայաստանի վարչապետին, և նա հիշել է, թե որքան են թուլացել Ռուսաստանի դիրքերը Հարավային Կովկասում։ Միևնույն ժամանակ, Նիկոլ Փաշինյանը վերջնականապես ուրացել է Լեռնային Ղարաբաղը: Ըստ նրա Հայաստանի զինված ուժերի խնդիրները ներառում են միայն հանրապետության տարածքային ամբողջականության ապահովումը։ Ու վերջ, ուրիշ ոչինչ: Ոչ մի պայքար Ղարաբաղի համար, ոչ մի օգնություն նրա ժողովրդին ինքնիշխանության համար պայքարում: Ճիշտ է, նա ավելացրել է, որ դժվար թե Բաքվի հետ խաղաղության պայմանագիրը պարունակի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ այնպիսի ձևակերպում, որը հարմար կլինի և՛ Բաքվին, և՛ Երևանին։ Բայց ի՞նչը հիմա չի կարող հարիր լինել Ադրբեջանին, եթե Հայաստանի բանակը տեր չի կանգնի չճանաչված հանրապետությանը, եթե ինչ-որ բան լինի։ Մնացած ամեն ինչը Բաքուն ինքը կանի։
Իր այդ փոքր-ինչ նվաստացուցիչ դիրքորոշման ֆոնին Փաշինյանին, ըստ երևույթին, զայրացրել էր այն, որ Ռուսաստանը Բաքվի և Երևանի հետ երկխոսության շրջանակներում ցուցադրում է իր դիվանագիտական հաջողությունները։ Ուստի վարչապետը որոշել է կպնել Ռուսաստանին։ Նա հայտարարել է. «Հարավային Կովկասում կայունություն ապահովող աշխարհակարգն այլևս գոյություն չունի։ Ոչ ոք չգիտի, թե ինչպիսին կլինի նոր աշխարհակարգը»։
Քաղաքական գործիչ և հրապարակախոս Անդրեյ Մեդվեդևն այդ առիթով գրել է. «Փաշինյանն այն մարդն է, ում նշանակել են Մեծ խաղում պարտության վրեժը լուծելու համար՝ 1918-20-ին չստացվեց. չեղավ նաև 1940-ին, անգամ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Մեծ խաղը չստացվեց։ Հիմա անգլո-սաքսոնները, կարծես թե, կարող են բավարարված լինել։ Միաժամանակ, Ռուսաստանի դուրս գալը Հարավային Կովկասից կդառնա հայկական պետականության վերջի սկիզբը։ Դե, առնվազը սուբյեկտիվության։ Բայց Փաշինյանը թքած ունի նման մանրուքների վրա»։
Իսկ ընդհանրապես, Փաշինյանը կոկաինի վրա աճեցված ռուսների հանդեպ իր ատելությամբ դեռ Զելենսկի չէ, բայց հայտարարությունների ոգին ավելի ու ավելի է հիշեցնում Կիևի իր գործընկերոջը։ Դե, եթե չզսպի իրեն, կարող է կրկնել նրա ճանապարհը։ Իզուր չէ, որ Մոլդովա կատարած այցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր ուկրաինացի հայերի հետ, ովքեր նրան առաջարկել են Ուկրաինայի օրինակով ռազմական լեգեոն ստեղծել:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը