ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը վերջնականապես հանձնեց Ղարաբաղը և ծաղրեց Ռուսաստանի թուլությունը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Bloknot.ru-ն գրում է, որ եղբայրական Հայաստանի վարչապետը բացահայտումներ է հնչեցրել Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև տեղի ունեցող բանակցությունների ֆոնին: Հիշեցնենք, որ Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը։ Երկխոսության ձևաչափ, որը եզակի է վերջին դժվարին տարիներին։ Ըստ ամենայնի, մեր երկրի դիվանագիտական ​​հաջողությունները ներքուստ նյարդայնացրել են Հայաստանի վարչապետին, և նա հիշել է, թե որքան են թուլացել Ռուսաստանի դիրքերը Հարավային Կովկասում։ Միևնույն ժամանակ, Նիկոլ Փաշինյանը վերջնականապես ուրացել է Լեռնային Ղարաբաղը: Ըստ նրա Հայաստանի զինված ուժերի խնդիրները ներառում են միայն հանրապետության տարածքային ամբողջականության ապահովումը։ Ու վերջ, ուրիշ ոչինչ: Ոչ մի պայքար Ղարաբաղի համար, ոչ մի օգնություն նրա ժողովրդին ինքնիշխանության համար պայքարում: Ճիշտ է, նա ավելացրել է, որ դժվար թե Բաքվի հետ խաղաղության պայմանագիրը պարունակի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ այնպիսի ձևակերպում, որը հարմար կլինի և՛ Բաքվին, և՛ Երևանին։ Բայց ի՞նչը հիմա չի կարող հարիր լինել Ադրբեջանին, եթե Հայաստանի բանակը տեր չի կանգնի չճանաչված հանրապետությանը, եթե ինչ-որ բան լինի։ Մնացած ամեն ինչը Բաքուն ինքը կանի։

Իր այդ փոքր-ինչ նվաստացուցիչ դիրքորոշման ֆոնին Փաշինյանին, ըստ երևույթին, զայրացրել էր այն, որ Ռուսաստանը Բաքվի և Երևանի հետ երկխոսության շրջանակներում ցուցադրում է իր դիվանագիտական ​​հաջողությունները։ Ուստի վարչապետը որոշել է կպնել Ռուսաստանին։ Նա հայտարարել է. «Հարավային Կովկասում կայունություն ապահովող աշխարհակարգն այլևս գոյություն չունի։ Ոչ ոք չգիտի, թե ինչպիսին կլինի նոր աշխարհակարգը»։

Քաղաքական գործիչ և հրապարակախոս Անդրեյ Մեդվեդևն այդ առիթով գրել է. «Փաշինյանն այն մարդն է, ում նշանակել են Մեծ խաղում պարտության վրեժը լուծելու համար՝ 1918-20-ին չստացվեց. չեղավ նաև 1940-ին, անգամ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Մեծ խաղը չստացվեց։ Հիմա անգլո-սաքսոնները, կարծես թե, կարող են բավարարված լինել։ Միաժամանակ, Ռուսաստանի դուրս գալը Հարավային Կովկասից կդառնա հայկական պետականության վերջի սկիզբը։ Դե, առնվազը սուբյեկտիվության։ Բայց Փաշինյանը թքած ունի նման մանրուքների վրա»։

Իսկ ընդհանրապես, Փաշինյանը կոկաինի վրա աճեցված ռուսների հանդեպ իր ատելությամբ դեռ Զելենսկի չէ, բայց հայտարարությունների ոգին ավելի ու ավելի է հիշեցնում Կիևի իր գործընկերոջը։ Դե, եթե չզսպի իրեն, կարող է կրկնել նրա ճանապարհը։ Իզուր չէ, որ Մոլդովա կատարած այցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր ուկրաինացի հայերի հետ, ովքեր նրան առաջարկել են Ուկրաինայի օրինակով ռազմական լեգեոն ստեղծել:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular