Հիմնանորոգվում է Երեւան-Գյումրի-Վրաստան ավտոճանապարհի 1,8 կմ հատվածը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀիմնանորոգվում է Երեւան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 1,8 կմ հատվածը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
Ճանապարհահատվածն անցնում է Շիրակի մարզով՝ Քեթիի լեռնանցքով։
«Շինարարի կողմից տեղադրվում են ջրահեռացման վաքերը, ավարտել են ներքին շերտի ասֆալտապատման աշխատանքները, կատարվում է կողնակների հարթեցում»,– ասվում է հաղորդագրությունում։
Հիմնանորոգումը մեկնարկել է այս տարի, ավարտը նույնպես նախատեսված է ընթացիկ տարում։
Նշվում է, որ հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։
Կապալառու կազմակերպությունն է «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն, տեխնիկական հսկողությունն իրականացնում է «Ռ Քոնսալթ» ՍՊԸ-ն։